base.notification_banner.text
project.favorite.title

«Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 23.10.2022 08:13:48 Իսկ եթե հօգուտ այլ պետության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով չե՞ն։ Կարծում եմ պետք է ներառել նաև ոչ բռնի գործողությունների համար պատասխանատվություն։ Չի ընդունվել:
2 23.10.2022 12:54:57 Քանի որ ժողովուրդն իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների,հանրաքվեների միջոցով ընտրված պետական մարմինների և այլ պաշտոնատար անձանց միջոցով,ապա Հայաստանի ինքնիշխանությունը որոշել է ժողովուրդը` հանրաքվեով անկախ պետություն հռչակվելով։ Որի պահպանման պատասխանատուն տվյալ պահին գործող պետական իշխանությունն է։ ԵՒ քանի որ ժողովուրդն է որոշողը,եթե նա որոշի ինքնիշխանությունը փոխել` հանրաքվեով,ապա կանի դա առանց ներկայացվող պատժաչափն կրելու, իշխանությունն էլ պարտավոր է երաշխավորել. Դա ժողովրդի` Սահմանադրական իրավունքն է: Չի ընդունվել:
3 23.10.2022 12:54:57 Ելնելով վերոգրյալից առաջարկում եմ ավելացնել<<բացառությամբ,միայն որպես հանրաքվեի միջոցով որոշվող կոչերի,կամ գործողությունների Չի ընդունվել:
4 23.10.2022 15:17:54 Հետաքրքիր է էս օրենքը օտարերկրացիներին էլ է վերաբերվում, թե ոչ? Կամ ՀՀ քաղաքացիները որոնք գտնվում են երկրից դուրս? Ընդունվել է ի գիտություն:
5 24.10.2022 02:33:06 Պետք է սահմանել նաև կոլեկտիվ պատասխանատվություն՝ տարածքային ամբողջականության և սուվեներության խախտմանը վերաբերող օրենքի նախագծեր ներկակայացնելու, միջազգային պայմանագրեր կնքելու և դրանց օգտին քվեարկելու համար։ Այսպես ինչ է ստացվում՝ կառավարությունը կարող է ներկայացնել ցանկացած նախագիծ, պառլամենտական մեծամասնությունը կարող է ամեն ինչի օգտին քվեարկել, սակայն ոչ ոք պատասխան չտա։ Չի ընդունվել:
home.european_union.image_alt
home.european_union.text