08.11.2022
Հավելված N 1 VII Ռազմավարական ուղղություններ 9-րդ մաս․ Աջակցություն դեղագործության ոլորտի ենթակառուցվածքների ստեղծմանը Առաջարկում ենք «Դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարությունը» հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի Հավելված N 1-ի 9-րդ մասի՝ «Բիոտեխնոլոգիական կենտրոնի ստեղծում» միջոցառման շրջանակներում ակնկալվող ֆինանսական աջակցությունն առավել բովանդակային ներկայացնել՝ 9-րդ մասի վերջին պարբերությունը ձևակերպելով հետևյալ կերպ. (...) Նշված խոշոր ներդրումային ծրագրի իրագործմանը կնպաստի պետական գույք հանդիսացող շենքի տրամադրումը «Նոյմեդ» ընկերությանը՝ որպես սեփականություն, ընկերության կողմից իրականացվելիք ներդրումների դիմաց: Շենքը իր չափերով և կառուցվածքով պետք է բավարարի նախատեսված Բիոտեխնոլոգիական կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ նվազագույն պայմաններին, «այն է հետևյալ բնութագրով և հատկանիշներով` 6000 ք.մ. – 10000 ք.մ. առանձնացված շենք/շինություն Երևան քաղաքում, կոմունիկացիայի (գազ, ջուր, լույս) առկայությամբ, չգտնվի վթարային վիճակում, բարձահարկ շենքի դեպքում՝ հագեցած լինի վերելակներով, եթե բազմահարկ շենք չլինի, ապա ունենա միմյանց աջակցող կցաշենքեր, առնվազն 8000 ք.մ. շրջապատող հողատարածք՝ ավտոկայանատեղիների և կանաչ տարածությունների ապահովման համար՝ հաշվարկվսծ 800 սշխատողների սպասարկման համար: Բիոտեխնոլոգիական կենտրոնի գործարկում. Կենտրոնի գործարկման համար անհրաժեշտ է ոչ միայն շենք, այլև ֆինանսական միջոցներ (Բիոտեխնոլոգիական կենտրոնի գործարկման համար անհրաժեշտ ծախսերի սուբսիդավորում)՝ շենքի բարելավումների իրականացման, համապատասխան պայմանների ստեղծման, մարդկային ռեսուրսների ձևավորման և տեխնոլոգիաների ներդրման համար։