ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 705-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - project.vote.yes
-
2 - project.vote.no
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
<<----->> <<---------------->> 2022 թվական N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 705-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի «Պետական և համայնքային թանգարաններում գտնվող՝ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառման ու պահպանության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N 484-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 705-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Թանկարժեք մետաղների հարգորոշումը (հարգը և քաշը որոշելը) և թանկարժեք քարերի փորձաքննությունը (տեսակը, չափսը և կշիռը` կարատով) իրականացնում է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:».
2) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Թանկարժեք մետաղների հարգորոշումը և թանկարժեք քարերի փորձաքննությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետը՝ թանգարանի ֆոնդապահի ներկայությամբ, կազմում է թանկարժեք մետաղների հարգորոշման և թանկարժեք քարերի փորձաքննության ակտը (ակտերը), որը հաստատում է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
3) 21-րդ կետում «ֆինանսական ոլորտի լիազորված պետական մարմին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով:
4) 25-րդ կետում « ֆինանսական ոլորտի լիազորված պետական մարմնի փորձագիտական եզրակացությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագիտական եզրակացությունը» բառերով:
5) Ձև N 1-ում՝ «լիազորված պետական մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
project.old_project_time.text
26.10.2022 - 10.11.2022
-
project.type.title
Որոշում
-
project.area.title
Մշակութային, Ֆինանսական, Տնտեսական
project.views.title 1183
project.print.title