base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 03.11.2022 06:11:02 Որոշման նախագծին դրական ենք վերաբերվում, սակայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսը 2021 թվականի նույն ամսվա նկատմամբ աճել է է 9,9 տոկոսով անհրաժեշտ է նշել որ ապրանքներին կամ ծառայություններին է վերաբերվում նշված 9,9 տոկոսը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N517-Ն որոշմամբ հաստատված` սպառողի էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգի 18-րդ կետից, որի համաձայն ՝ հանձնաժողովը յուրաքանչյուր տարի՝ մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը վերանայում է կարգի դրամային մեծությունները՝ դրանց նկատմամբ կիրառելով ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ։ Մեծությունների վերանայման համար հիմք է հանդիսանում ոչ թե որևէ կոնկրետ ապրանքի կամ ծառայության, այլ ընդհանուր սպառողական գների ինդեքսը, որի հաշվարկման մեթոդաբանության համար առաջարկում ենք դիմել ՀՀ վիճակագրական կոմիտե, կամ ծանոթանալ ինդեքսին https://www.armstat.am/am/?nid=81&id=2515 հղումով։
home.european_union.image_alt
home.european_union.text