project.favorite.title
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
24 - project.vote.yes
-
1 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 03.11.2022 02:03:44 | Գովելի է այն հանգամանը, որ ուշադրություն է սևեռվում նաև արդեն իսկ սովորող ասպիրանտների նկատմամբ։ |
Ընդունվել է
|
|||
2 | 03.11.2022 02:55:38 | Նշված ՀՀ կառավարության փոփոխությունը շատ հիմնավորված է քանի, որ տարկետում ստացած ասպիրանտները ունեն խնդիր ատենախոսական աշխատանքը ավարտին հասցնելու համար։ Վերոնշյալ հարցը այս փոփխություններով կարգավորվում է, որի համար շնորհակալ ենք։ |
Ընդունվել է
|
|||
3 | 08.11.2022 10:45:27 | Առաջարկում եմ նաև փոփոխել սույն հոդվածի 11րդ կետը, քանի որ ՀՀ որոշ բուհերում հեռակա համակարգող ասպիրանտուրայի ընդունելությունը կարող է լինել ավելի ուշ, քան սեպտեմբերի 30ը։ Հեռակա համակարգում ուսուցումը շատ ավելի մեծ հնարավորություն է տալիս մարզերի բնակիչներին ևս օգտվելու տարկետման հնարավորությունից իրենց կրթությունը շարունակելու համար, և նաև կօգնի նոր դասախոսների խնդրին հենց մարզերի բուհերում։ |
Չի ընդունվել
11-րդ կետով սահմանված ժամկետը վերաբերվում է հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ տեղեկանք ներկայացնելուն այլ ոչ թե նոր ընդունվելու վերաբերյալ:
|
|||
4 | 08.11.2022 10:45:34 | Առաջարկում եմ նաև փոփոխել սույն հոդվածի 11րդ կետը, քանի որ ՀՀ որոշ բուհերում հեռակա համակարգող ասպիրանտուրայի ընդունելությունը կարող է լինել ավելի ուշ, քան սեպտեմբերի 30ը։ Հեռակա համակարգում ուսուցումը շատ ավելի մեծ հնարավորություն է տալիս մարզերի բնակիչներին ևս օգտվելու տարկետման հնարավորությունից իրենց կրթությունը շարունակելու համար, և նաև կօգնի նոր դասախոսների խնդրին հենց մարզերի բուհերում։ |
Չի ընդունվել
11-րդ կետով սահմանված ժամկետը վերաբերվում է հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ տեղեկանք ներկայացնելուն այլ ոչ թե նոր ընդունվելու վերաբերյալ:
|
|||
5 | 09.11.2022 14:09:23 | Շնորհակալություն եմ հայտնում նախագծով սահմանված փոփոխությունների համար և կցանկանայի մի փոփոխություն առաջարկել: Առաջարկում եմ Որոշման հավելվածի 14-րդ կետը «…հայտարարված զորակոչի ընթացքում ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված կամ ատենախոսությունը ՀՀ-ում կամ այլ պետությունում պաշտպանած….>> թողնել նույն խմբագրությամբ, հստակեցնելով, որ պաշտպանության օրը պետք է պաշտոնապես նշանակվի և որոշվի ամենաուշը հայտարարված զորակոչի ընթացքում և ասպիրանտը պետք է պաշտպանվի և ստանա ԲՈԿ-ի հաստատումը կամ գիտական աստիճանի համապատասխանեցումը մինչև հաջորդ զորակոչի սկիզբը: Այս ձևով, Որոշմամբ սահմանված նույն ժամանակահատվածը մինչև հաջորդ զորակոչ, ևս օպտիմալ կերպով օգտագործվում է ատենախոսության և գիտական գործունեության համար` բացառելով ճգնաժամային իրավիճակը, որում հայտնվում են հատկապես արտերկրյա համալսարաններում ասպիրանտուրայի առկա ուսուցմամբ սովորող ՀՀ քաղաքացիները, ելնելով նշված ԲՈՒՀ-երի ուսումնական պրոցեսների կազմակերպման, տևողության և ատենախոսության պաշտպանության գործընթացների առանձնահատկություններից (օրինակ՝ արտերկրյա համալսարաններն ունեն իրենց ատենախոսության նշանակման օրենքներն ու ժամկետները, որոնք հնարավոր չէ փոփոխել)։ |
Չի ընդունվել
Քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից հաջորդ զորակոչին զորակոչելու հիմքը հանդիսանում է ոչ թե ատենախոսության պաշտպանության օրը նշանակված լինելու հանգամանքը, այլ բուն ատենախոսության պաշտպանությունը, նման կարգավորում նախատեսված է եղել ինչպես ՀՀ կառավարության 26 դեկտեմբերի 2002 թվականի N 2140-Ն որոշմամբ, այնպես էլ փոփոխվող հոդվածում: Իսկ ասպիրանտական կրթության շարունակականությունը ապահովելու համար նախագծով առաջարկվում է 26 տարեկանը փոխարինել 27 տարեկանով:
|
|||
6 | 11.11.2022 02:25:28 | Բնականաբար, փոփոխությունը գովելի է կրթության շարունակականության և ամբողջականության ապահովման համատեքստում: Սակայն հարց է առաջանում, արդյո՞ք այս փոփոխությունից հետո նաև նախաձեռնվելու է 451-Ն որոշումից բխող այլ որոշումներում ևս իրականացնել փոփոխություն, թե ոչ: Քանի որ դրանից բխող որոշումներում տարկետման առավելագույն ժամկետի մասով հավելվածում ոչ թե հղում է արվում 451-Ն որոշմանը, այլ առանձին նշվում է մինչև 26 տարին լրանալու օրը /տե՛ս օրինակ Հավելված N 3 ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1069-Ա որոշման կետ 1/: Հետևաբար, արդյո՞ք չկա անհրաժեշտություն փոփոխության ենթարկել արդեն իսկ գոյություն ունեցող որոշումների 3-րդ հավելվածների 1-ին կետերը ևս՝ 26 տարին լրանալու օրը փոխարինելով 27 տարին լրանալու օրը կապակցությամբ, քանի որ քաղաքացիների կցագրման վկայականներում տարկետման հիմք է սահմանվում ոչ թե 451-Ն որոշումը, այլ առանձին անվանական որոշումները, և եթե չփոփոխվեն այդ որոշումները ևս, ապա զինկոմիսարիատների համար առկա չի լինի հիմք փոփոխելու տարկետման ժամկետները և իրականացնել փաստաթղթավորում: Նախապես շնորհակալություն պատասխանի համար: |
Պարզաբանվել է
Բարձրացված հարցը կարգավորվում է նախագծի 2-րդ հոդվածով. որով սահմանվում է, որ «2-րդ ենթակետի կարգավորումը տարածվում է սույն կարգով տարկետում ստացած քաղաքացների վրա, որի մասին համապատասխան նշագրումը քաղաքացու կցագրման վկայականում կատարվում է համապատասխան զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ծառայության կողմից»
|