base.notification_banner.text
project.favorite.title

project.status.accepted

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 3-ի N386-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

                           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                          
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

-- ------------ 2022 թվականի №----Ն
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N386-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

           Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածերը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 3-ի «Արտակարգ պատահարների արագ արձագանքման (փրկարար) ծառայության, ոստիկանության և շտապ բժշկական օգնության համարներին կատարվող կանչերի դեպքում հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները և հաճախորդի անձնական տվյալները հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի կողմից բացահայտելու կարգը սահմանելու մասին» N386-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

1) Որոշման 2-րդ կետում «Համարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող» բառերը փոխարինել «Հեռախոսակապի ծառայություններ մատուցող» բառերով,

2) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1.-ին կետով.

«2.1. Սույն որոշման 2-րդ կետում նշված ժամկետից հետո հեռախոսակապի ծառայությունների մատուցում սկսած հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորին՝ հեռախոսակապի ծառայությունների մատուցումը սկսելու պահից երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով նախատեսված տեղորոշման համակարգի գործարկումը՝ տեխնիկական նախագիծը նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։»,

3) Որոշման հավելվածի 1-ին կետում և 2-րդ կետի 3-րդ ենթակետում «համարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող» բառերը փոխարինել «հեռախոսակապի ծառայություններ մատուցող» բառերով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

                ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                           Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

 

           ք.Երևան

   -- --------------- 2022 թ.

  • project.old_project_time.text

    17.11.2022 - 04.12.2022

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • project.ministry.title

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 1044

project.print.title

project.docs.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text