project.favorite.title
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի № 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - project.vote.yes
-
9 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 22.11.2022 05:56:29 | Մովսես Արիստակեսյան, Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ: Նախ օրինագծի ոչ մի բաժնում չի նշված, թե որ հիմնադրամի մասին է խոսք գնում: Ստացվում է արտոնություն ենք տալիս մի կազմակերպության, ինչը անհայտ է հասարակությանը: Ապա, կարծում ենք, որ մեկ անձից գնումների կազմակերպումը արդեն իսկ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում և այդ պայմաններում մի անհայտ կազմակերպությանը արտոնություն տալը հակասում է հենց ՀՀ կառավարության ծրագրին: Վերոհիշյալ իսկ պատճառներով դեն ենք քվեարկել օրինագծին: |
|
|||
2 | 24.11.2022 08:34:52 | Նախագծի հիմնավորումից երևում է, որ դրա նպատակն է ամրագրել էներգախնայողության ծառայությունների ձեռքբերումը բացառապես կոնկրետ հիմնադրամից: Այլ կերպ ասած փորձ է կատարվում պետական մակարդակով համակարգել Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության (ՀՎԷԷ) Հիմնադրամի տնտեսական գործունեությունը, որը անխուսափելիորեն կբերի Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հետևանքներին: 2. «էներգախնայողության ծառայությունների ձեռքբերման» հիմնավորումով փորձ կատարվում է քողարկել վերը նշված հիմնադրամին «էներգետիկ ծառայությունների ձեռքբերման» լայն սպեկտրի ամրագրումը: 3. Համաձայն Հիմնադրամների մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի՝ հիմնադրամ է համարվում քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական և (կամ) այլ հանրօգուտ նպատակներ: Այսինքն, անկախ այն հանգամանքից, թե ով է հիմնադիրը (ֆիզիակական կամ իրավաբանական անձը, թե պետությունը), հիմնադրամը հետապնդում է հանրօգուտ նպատակներ: Այդ իսկ պատճառով օրենքը չի նախատեսում «պետական հիմնադրմամբ հիմնադրամ» հասկացությունը: Չի բացառվում, որ շուտով Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ֆինանսավորմամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրեր կարող է իրականացնել նաև ոչ պետության կողմից ստեղծված հիմնադրամը: Առավել ևս, որ պետությունն է որոշում, թե ում տալ բացառիկ իրավունքը, քանի որ դրա տնօրինումը պատկանում հենց պետությանը, այլ ոչ թե իրականացնողին: |
|
|||
3 | 28.11.2022 08:36:25 | Նախագծից ակնհայտ երևում է, որ փորձ է կատարվում արհեստականորեն գերիշխող դիրք ստեղծել կոնկրետ մատակարարի համար: Նախ, Նախագծի հիմնավորման մեջ տեղ գտած տեղեկատվությունից «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ծրագրերի» սահմանումը վերաբերում է «Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ֆինանսավորմամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերին»: Այնուհետ, «պետական հիմնադրմամբ հիմնադրամ» հասկացություն Հիմնադրամների մասին ՀՀ օրենքով նախատեսված չէ: Եվ ի վերջո, «այդ թվում՝ էներգախնայողության ծառայությունների ձեռքբերում» բացառիկ իրավունք ստեղծելու պատրվակով, քողարկվում է մեկ այլ բացառիկ իրավունքի ստեղծումը, այն է՝ «էներգետիկ ծառայությունների ձեռքբերումը», որն ինքնին ծառայությունների լայն շրջանակ է ընդգրկում, և որի բացառիկ դարձնելը կհանգեցնի մենաշնորհի: Խորհուրդ կտամ Նախագիծը մշակողներին կրկին անգամ ուսումնասիրել Տնտեսական մրցակցության մասին ՀՀ օրենքը: Առաջարկում եմ Նախագծում 40-րդ կետը խմբագրել հետևյալ ձևով. «40․ Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ֆինանսավորմամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերի շրջանակներում էներգախնայողության ծառայությունների ձեռքբերում»: |
|
|||
4 | 30.11.2022 07:38:06 | Համաձայն էներգետիկայի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետ "ա" ենթակետի Էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը էներգետիկայի բնագավառում մրցակցության և արդյունավետ գործունեության խթանումն ու մրցակցային միջավայրի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, մինչդեռ սույն փոփոխությամբ արհեստական մենաշնորհ է տրամադրվում ՀՎԷԷ-ին, փաստացի կառավարության որոշմամբ առաջարկվում է Էներգետիկայի մասին ՀՀ օրենքին հակասող փոփոխություն․․․․․ |
|