base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հոդված 1․ «Արհեստակցական միությունների մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-135 օրենքի (այսուհետև՝ Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

«1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները՝

1) Արհեստակցական միություն՝ արհեստակցական կազմակերպություն կամ արհեստակցական կազմակերպությունների միություն.

2) արհեստակցական կազմակերպություն` անկախ հասարակական միավորում, որն օրենքով սահմանված կարգով և ազատ կամքի դրսևորումով միավորում է աշխատողներին` իրենց աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.

3) արհեստակցական կազմակերպությունների միություն` ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող հասարակական միավորում, որն օրենքով սահմանված կարգով միավորում է երկու և ավելի արհեստակցական կազմակերպությունների` աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.

4) արհեստակցական կազմակերպությունների տարածքային միություն` ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող հասարակական միավորում, որը միավորում է որոշակի տարածքում (մարզում կամ քաղաքում կամ որևէ առանձնահատկությամբ առանձնացված տարածքում) գործող արհեստակցական միությունների, որոնց անդամագրված են տվյալ տարածքի առավելագույն թվով աշխատողներ` տվյալ տարածքի գործատուների միության, տեղական ինքնակառավարման և պետական կառավարման տարածքային մարմինների հետ փոխհարաբերություններում աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.

5) արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն` ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող հասարակական միավորում, որը միավորում է տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) գործող արհեստակցական միությունների, որոնց անդամագրված են տվյալ ճյուղի առավելագույն թվով աշխատողներ` գործատուների համապատասխան ճյուղային միությունում, տեղական ինքնակառավարման և պետական կառավարման հանրապետական մարմիններում տնտեսության տվյալ ճյուղի աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.

6) արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միություն` ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող հասարակական միավորում, որը միավորում է արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունների, որոնց անդամագրված են հանրապետությունում գործող արհեստակցական միությունների առավելագույն թվով անդամներ, Հայաստանի Հանրապետության կառավարության և գործատուների հանրապետական միության հետ փոխհարաբերություններում աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.

7) աշխատող` օրենքով աշխատելու իրավունք ունեցող ֆիզիկական անձ, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք՝ ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով օրինական հիմքերով առանց աշխատանքային պայմանագրի աշխատանքային գործունեություն ծավալող անձինք (այսուհետ՝ աշխատող)

8) գործատու՝ աշխատանքային պայմանագրի հիման վրա կամ օրենքով սահմանված կարգով քաղաքացիների աշխատանքն օգտագործող աշխատանքային իրավունակություն և գործունակություն ունեցող իրավաբանական անձ` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, գործունեության բնույթից և տեսակից և ֆիզիկական անձ, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում աշխատանքային պայմանագիր կնքելու իրավունք ունեցող այլ սուբյեկտ (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, հիմնարկ, առանձնացված ստորաբաժանում և այլն).

9) արհեստակցական միության մասնակից (անդամ)` անձ, որը կամավորության սկզբունքով մասնակից է դարձել (անդամագրվել է) արհեստակցական միությանը` վերջինիս կանոնադրության համաձայն:

 Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արհեստակցական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) կարող են լինել տվյալ գործատուի սույն օրենքի իմաստով աշխատողները, Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք:

Արհեստակցական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) կարող են լինել նաև տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) տարբեր գործատուների մոտ աշխատողները։».

2) 5-րդ մասից հանել «, ինչպես նաև դատավորները և Սահմանադրական դատարանի դատավորները» բառերը։

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի «թ)» ենթակետում վերջակետը փոխարինել ստորակետով և հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժ)» ենթակետով.

«ժ) Գործունեության, սեփականության օգտագործման տարեկան հաշվետվության ներկայացման կարգը։»։

 Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 4-րդ և 7-րդ մասերում «հետ աշխատանքային պայմանագիր կնքած» բառերը փոխարինել «մոտ» բառով.

2) 5-րդ մասում «հետ աշխատանքային պայմանագրեր կնքած» բառերը փոխարինել «մոտ» բառով.

3) 8-րդ մասում «համաձայնագիր» բառը փոխարինել «կոլեկտիվ պայմանագիր» բառերով։

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) վերնագրում «միջնորդագիր» բառից հետո լրացնել «և բողոք» բառերը.

2) «(անգործություն)» բառից հետո լրացնել «դատական կարգով» բառերը:

 Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

 «Արհեստակցական կազմակերպության անդամի դիմումի առկայության դեպքում գործատուն, արհեստակցական կազմակերպության կանոնադրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով սահմանված կարգով ու ժամկետում, կազմակերպում է արհմիութենական անդամավճարի գանձումը և փոխանցումը արհեստակցական կազմակերպության բանկային հաշվի համարին»:

 Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածում՝

1) «աշխատանքի պետական տեսուչի» բառերը փոխարինել «աշխատողների ներկայացուցչական մարմնի» բառերով.

2) «(համաձայնագրով)» բառերը հանել։

 Հոդված 8. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի «տարեկան հաշվետվությունը» բառերից հետո հետո լրացնել «՝ կանոնադրությամբ նախատեսված կարգով» բառերով։

 Հոդված 9. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում բոլոր արհեստակցական միությունների կանոնադրություններն անհրաժեշտ է համապատասխանեցնել սույն օրենքին։

  • project.old_project_time.text

    30.11.2022 - 16.12.2022

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Աշխատանք և զբաղվածություն

  • project.ministry.title

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 1684

project.print.title

project.sentences.title

15.12.2022

Օրենքի հոդված 3-ը առաջարկում ենք շարադրել հետևյալ կերպ. «Հոդված 3. Արհմիության գործունեության հիմնական սկզբունքները ——— Արհմիության գործունեության հիմնական սկզբունքներն են` 1. պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, գործատուներից, քաղաքական, հասարակական և այլ կազմակերպություններից անկախությունը. 2. ժողովրդավարությունը 3. միասնականությունը 4. անդամների իրավահավասարությունը:» **************************************************************** Հիմնավորում. միասնականությունն ու ժողովրդավարությունը արհմիության գործունեության արդյունավետության կարևորագույն սկզբունքներն են, որոնց բացակայությունը բերում է արհմիությունների պառակտմանն ու անհաջողությանը։

15.12.2022

Օրենքի Հոդված 6-ում 2-րդ մասը շարադրել հետևյալ կերպ. «Արհեստակցական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) կարող են լինել նաև տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) տարբեր գործատուների մոտ աշխատողները անկախ աշխատանքային պայմանագրի առկայության հանգամանքից» **************************************************************** Հիմնավորում. hաշվի առնելով, որ երկրում դեռ առկա է ոչ ֆորմալ և ոչ ավանդական զբաղվածությունը և միշտ չէ, որ աշխատանք կատարող անձանց հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր, իսկ առանց աշխատանքային պայմանագրի առկայության աշխատանքային հարաբերությունները միշտ չէ, որ ձևակերպված կամ կարգավորված են ներկայիս օրենսդրությամբ, օրենքի առկա ձևակերպումը սահմանափակում է տնտեսության մեջ ներգրաված տարբեր տիպի աշխատողների ինքնակազմակերպման իրավունքը և միավորման ազատությունը: Տես՝ մեր առաջարկների Հոդված 2-ի փոփոխության վերաբերյալ հիմնավորման 4-րդ մասը։

15.12.2022

Հոդված 6-ում 5-րդ պարբերությունը հանել: ************************************************ Հիմնավորում․ Օրենքի 5-րդ պարբերությունը համապատասխանում էր նախկինում գործող ՀՀ Սահմանադրության հոդված 28-ին, որով սահմանվում էր «արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունքներն օրենքով սահմանված կարգով կարող են սահմանափակվել զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաև դատավորների և սահմանադրական դատարանի անդամի նկատմամբ։ Վերոնշյալ կարգավորումը Սահմանադրությունից հանվել է, հետևաբար պետք է հանվի նաև «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքից։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text