base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1350-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ  13-Ի N 1350-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1350-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1350-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետի 2)-րդ ենթակետով հաստատված 2020-2023 թվականների Հայաստանի Հանրապետության չափագիտության ոլորտի զարգացման ծրագրի միջոցառումների ցանկի 7․3-րդ-7․6-րդ և 8-րդ կետերի կիրարկման համար անհրաժեշտ և ԵՄ ֆինանսավորման շրջանակներում տրամադրվող ֆինանսական աջակցության բացակայությամբ և սահմանված ժամկետում միջոցառման կատարման ապահովմամբ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված ֆինանսական աջակցության բացակայության արդյունքում վերոնշյալ միջոցառումների իրականացումն անհնար էր։ Նախարարության և Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին ստորագրվել է համագործակցության ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր), համաձայն որի ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և UNIDO-ի կողմից իրականացվող ֆինանսական աջակցության շրջանակներում կապահովվի Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության համակարգի արդիականացումը, արդյունաբերական չափագիտական կարողությունների ձևավորումը և զարգացումը, տրամաչափարկման կարողությունների, մասնավորապես՝ գծային (անկյունագծային) մեծությունների, էլեկտրական մեծությունների, ուժի և հարակից մեծությունների, քիմիական մեծությունների ուղղություններով տրամաչափարկման լաբորատորիաների ձևավորումը և այլն։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, նպատակը և բնույթը

Նախագծով նախատեսվող Ծրագրի կիրարկմամբ կապահովվի գծային (անկյունագծային) մեծությունների, էլեկտրական մեծությունների, ուժի և հարակից մեծությունների, քիմիական մեծությունների ուղղություններով 4 տրամաչափարկման լաբորատորիաների հիմնումը, ինչի արդյունքում շահագրգիռ կողմերին կտրամադրվեն կայուն և միջազգայնորեն ճանաչված չափագիտական ծառայություններ։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ձևավորել և զարգացնել արդյունաբերական չափագիտական, տրամաչափարկման կարողություններ, մասնավորապես, հիմնել/ստեղծել ՀՀ-ում բացակայող գծային (անկյունագծային) մեծությունների, էլեկտրական մեծությունների, ուժի և հարակից մեծությունների, քիմիական մեծությունների ուղղություններով տրամաչափարկման լաբորատորիաներ:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «2020-2023 թվականների Հայաստանի Հանրապետության չափագիտության ոլորտի զարգացման ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1350-Լ որոշման դրույթներից՝ որոշման 1-ին կետի 2)-րդ ենթակետով հաստատված 2020-2023 թվականների Հայաստանի Հանրապետության չափագիտության ոլորտի զարգացման ծրագրի միջոցառումների ցանկի 7․3-րդ-7․6-րդ և 8-րդ կետերի (խմբագրված) կիրարկումն ապահովելու նպատակով։

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։

  • project.old_project_time.text

    05.12.2022 - 22.12.2022

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Էկոնոմիկա

  • project.ministry.title

    Էկոնոմիկայի նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 1040

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text