base.notification_banner.text
project.favorite.title

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծ

 «Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել գիտության ոլորտում ՀՀ կառավարության և պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները, միջազգային չափանիշներին համապատասխանեցնել գիտական կադրերի պատրաստման մեխանիզմները, կանոնակարգել գիտական աշխատողի աշխատանքի վարձատրության և թոշակավորման հարցերը, գիտության ոլորտում օտարերկրյա ներդրումների հետ կապված հարաբերությունները և այլն: Գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման նպատակով օրենքի նախագծում նախատեսվում է ժամանակակից հասկացությունների և նոր հոդվածների ներմուծում:

Առաջարկվող փոփոխությունների և լրացումների ծավալը մեծ է, ինչի պատճառով էլ գործող օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու փոխարեն առաջարկվում է ընդունել նոր օրենք:

  • project.old_project_time.text

    01.11.2017 - 16.11.2017

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Կրթություն և գիտություն

  • project.ministry.title

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • project.discussion_date.title

    13.11.2017

  • project.discussion_address.title

    ք. Երևան, Օրբելի 22, 8-րդ հարկ

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 12757

project.print.title

project.sentences.title

Շիրակի պետական համալսարան

16.11.2017

13-րդ հոդվածի 3-րդ կետ՝ Պետությունը, տարիքային կենսաթոշակի իրավունք, պետական գիտական կազմակերպություններում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 20 տարվա ստաժ և գիտական աստիճան ունեցող անձանց՝ 65 տարին լրանալու ու պետական գիտական և գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված չլինելու դեպքում, կենսաթոշակից բացի, տալիս է ամենամսյա լրավճար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար տրվող ամենամսյա հավելավճարների չափով: • Առաջարկվում է նշված կետում ավելացնել նաև գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվող անձանց:

Շիրակի պետական համալսարան

16.11.2017

11-րդ հոդված 4-րդ կետ՝ Պրոֆեսորի գիտական կոչում շնորհվում է գիտության դոկտորի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր իրենց գործունեության վերջին հինգ տարիներին զբաղվել են գիտամանկավարժական գործունեությամբ կամ առնվազն պաշտպանած հինգ թեզերի ղեկավար են: Դոցենտի գիտական կոչումը շնորհվում է գիտության դոկտորի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր իրենց գործունեության վերջին երեք տարիներին զբաղվել են գիտամանկավարժական գործունեությամբ: • Պրոֆեսորի գիտական կոչմանը ներկայացվող պահանջները պետք է խստացվեն՝ ավելացնելով արտասահմանյան հեղինակավոր գիտական ամսագրերում տպագրված հոդվածների համապատասխան քանակը: Նույն կերպ պետք է խստացնել դոցենտին ներկայացվող պահանջները՝ ավելացնելով գիտական ևմեթոդական հոդվածների քանակը: Այլապես բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մեծամասնությունը մեխանիկորեն կդառնա գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Շիրակի պետական համալսարան

16.11.2017

11-րդ հոդված 3-րդ կետ՝ Գիտության դոկտորի գիտական աստիճան, որպես կանոն, շնորհվում է ասպիրանտուրան ավարտած, համապատասխան կրեդիտները հավաքած, քննությունը (քննությունները) և ստուգարքը (ստուգարքները) հանձնած ու գիտական թեզ պաշտպանած անձին: • Սույն օրենքը այս հոդվածի նշված ենթակետով կամ առանձին ենթակետով պետք է նշի գիտական թեզին ներկայացվող պահանջները, որոնք պետք է շատ ավելի խիստ լինեն ատենախոսությանը ներկայացվող ներկայիս պահանջներից: • Օրենքում նշվում է 1994 թվականից առաջ պաշտպանած անձանց կարգավիճակի մասին, սակայն բաց է մնում 1994 թվականից մինչ այժմ պաշտպանած անձանց կարգավիճակը:Սույն օրենքի համաձայն բոլոր գիտությունների թեկնածուները միանգամից դառնում են դոկտորներ, որը արդարացված և համարժեք չէ: Անհրաժեշտ է առաջարկել միջանկյալ լուծումներնույնացնելու համար:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text