base.notification_banner.text
project.favorite.title

<<Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Որոշման նախագծի համաձայն սահմանվում են մարտական խնդիրների և դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, կամավոր հիմունքներով և պարտադիր կարգով ատեստավորմանը մասնակցելու ընթացակարգը, զինծառայողների ատեստավորման շրջանակներում գնահատման ուղղությունները, ատեստավորման կազմակերպման և անցկացման ընթացակարգերը, ատեստավորման գործընթացում կիրառվող ժամկետները, ատեստավորման արդյունքներով զինծառայողների գնահատման պայմանները:

  • project.old_project_time.text

    14.12.2022 - 30.12.2022

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Անվտանգություն

  • project.ministry.title

    Պաշտպանության նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 2124

project.print.title

project.sentences.title

21.12.2022

Ըստ հիմնավորման <<Որոշման նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում: Զինծառայողների ատեստավորման կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերն իրականացվելու են պետական բյուջեով Պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:>> Այսինքն Նախարարությունն ունի նախ ական կամ սկզբնական ենթադրյալ տվյալներ ատեստավորման շեմն հաղթահարող զինծառայողների թվաքանակի մասին, որի հիման վրա կատարել է նախնական հաշվարկներ ֆինանսական մասով։ Հարց: Երբ է սկսվելու ատեստավորումն, որքան է կազմում ատեստավորվողի հավելավճարն, ըստ նախագծի հեղինակների որքան զինծառայող են ունակ հաղթահարել ատեստավորումը? Բոլոր նրանք, ովքեր ներկայումս գտնվում են ծառայության մեջ, օրեր առաջ համ հիմա հանձնում են ամփոփիչ ստուգումներ, կամ այն պաշտոնատար զինծառայողներն, ովքեր ընդգրկված են ստուգումների հանձնաժողովներում, կփաստեն, որ ներկայացվող պահանջներին համապատասխանող զինծառայողների % ընդհանուր թվի հարաբերությամբ շատ մոտ է 0-ին։ Ունակ կլինեն հիմնականում հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները, որոնք ունեն համեմատաբար ահագին բարձր աշխատավարձ, քան մյուսներն։

19.12.2022

Ինձ շատ հետաքրքրում է մի հարց, էդ կառավարությոնում կա արդյոք մի այնպիսի մարդ, ով կարող է երաշխավորել, որ երբեվէ որեվէ տեղ իրականազվող մարտական գործողության ատեստխվորում չանցած եվ հավելավճար չստացող սպան չի մասնակցելու, առհասարակ բանակում պետք է ամեն ինչ լինի միանմխն ու հավասար, հակառակ դեպքում հույս չունենաք, որ այս որոշումը միտվելու է բանակի ուժեղացմանը, ստանալու եք հակառակ էֆեկտ, որովհետեվ ատեստավորումն այս կամ այն պատճառվ չանցած սպան հաստատ էլ չի դնելու այն նույն ջանքն ու եռանդը՝ ինչ որ հավասարության դեպքում…

17.12.2022

Համամիտ եմ Արսեն Թադևոսյանի հետ` սպայական կազմով առանց այն էլ թերհամալրված ստորաբաժանումներում միանշանակ մարտական պատրաստության անկում կգրանցվի։ Նկատառումիմ կողմից։ << Ատեստավորման արդյունքներով որակավորված է համարվում ֆիզիկական և կրակային պատրաստության վարժություններից յուրաքանչյուրից «լավ» գնահատական ստացած և ...>> Հետևություն, որ ֆիզիկական և/կամ կրակային պատրաստությունից գերազանց գնահատական ստացող զինծառայողն ևս դուրս կմնա ատեստավորումից։ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է` կատարել ուղղում:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text