base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20----- թվականի N -----Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 47.2-րդ հոդվածի 1-ին, 4-րդ մասերին, և «Եվրասիական տնտեսական միության» մասին պայմանագրի 7-րդ հավելվածի 50-ից 56-րդ կետերի համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակների ներմուծման կարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) Բժշկական արտադրատեսակների ներմուծման նպատակով իրականացվող փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                                 Ն. Փաշինյան

  • project.old_project_time.text

    05.01.2023 - 20.01.2023

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Առողջապահություն

  • project.ministry.title

    Առողջապահության նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 1836

project.print.title

project.docs.title

project.sentences.title

20.01.2023

Ի լրումն նախորդ առաջարկի, նշեմ որ ՀՀ տարածք են ներմուծվում նաև բժշկական արտադրատեսակներ, որոնց պիտանիության ընդհանուր ժամկետը 2 ամիս է։ Հետևաբար նշված բժշկական արտադրատեսակների համար նպատակահարմար չէ սահմանաել պիտանիության (շահագործման) մնացորդային ժամկետ, դարձյալ հաշվի առնելով Հայաստան կատարվող ներմուծումների լոգիստիկական բարդությունները։

19.01.2023

Հավելված N1-ի 8-րդ կետով սահմանվում է. «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման պահին բժշկական արտադրատեսակի պիտանիության (շահագործման) մնացորդային ժամկետը պետք է լինի նվազագույնը մեկ տարի: Այն դեպքում, երբ բժշկական արտադրատեսակի պիտանիության ընդհանուր ժամկետը մեկ տարի է կամ դրանից պակաս, ապա ներմուծման պահին պիտանիության մնացորդային ժամկետը պետք է լինի ոչ պակաս, քան պիտանիության ընդհանուր ժամկետի 2/3-ը: Ավելի կարճ պիտանիության մնացորդային ժամկետով բժշկական արտադրատեսակի ներմուծումը թույլատրվում է պետության կարիքների համար՝ լիազոր մարմնի որոշման հիման վրա:»։ ՀՀ ներմուծվող մեծ թվով բժշկական արտադրատեսակների պիտանիության ընդհանուր ժամկետը մեկ տարի է, ուստի ՀՀ տարածք ներմուծման պահին այդ ապրանքների պիտանիության (շահագործման) մնացորդային ժամկետը փոքր է լինում պիտանիության ընդհանուր ժամկետի 2/3-ից, հաշվի առնելով, որ այդ ապրանքների մեծ մասը ներկրվում են Չինաստանից։ Կառավարության որոշման նախագծի վերոնշյալ կետով սահմանված պիտանիության մնացորդային ժամկետները լրջագույն խնդիրներ են առաջացնելու մեծ թվով բժշկական արտադրատեսակների ներմուծման հարցում, ինչն էլ իր հերթին բերելու է լաբորատոր հետազոտությունների ընդհատման։ Հաշվի առնելով Հայաստան կատարվող ներմուծումների լոգիստիկական բարդությունները և վերոգրյալը, խնդրում եմ վերանայել նախագծի վերոնշյալ կետը։

17.01.2023

Քանի որ բժշկական պարագաների ներկրման ցիկլը տևում է պատվերից մինչև ներկրման օրը մոտ վեց ամիս, ապա պետք է պահանջվող մակնշման կոնկրետ պայմանները ներկայացվեն ներկրողներին պահանջը ներկայացվելուց մինիմում մեկ տարի առաջ, որպեսզի հնարավոր լինի ներկրվող պարագաների համար պատվիրել նոր դիզայնով և պահանջվող թարգմանություններով ու նշաններով պատրաստված փաթեթավորումներով բժշկական նշանակության ապրանքներ: Կան ապրանքներ , որոնց վերամակնշումը ՀՀ ներկրելուց հետո տեխնիկապես շատ մեծ դժվարություն կկզամի, կփչացնի փաթեթավորումները համապատասխանորեն վատացնելով պահպանման և տեղափոխման համար նախատեսված փաթեթավորումները:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text