Պինդ օգտակար հանածոների արդյունահանման նախագծի և ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրի բովանդակությանը, կառուցվածքին և ձևավորմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին
-
0 - project.vote.yes
-
0 - project.vote.no
Ընդերքօգտագործման իրավունք ստանալու նպատակով իրավաբանական անձինք հայտի հետ միասին լիազոր մարմին են ներկայացնում նաև ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը և պինդ օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման արդյունահանման նախագիծը:ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 36-րդ, 39-րդ և 50-րդ հոդվածներով սահմանված են ընդերքօգտագործման իրավունք ստանալու նպատակով դիմումին կից ներկայացվող ուսումնասիրման ծրագիրը և արդյուահանման նախագիծը ինչ պետք է ներառի: Սակայն չեն սահմանված պինդ օգտակար հանածոների արդյունահանման նախագծերի և երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրերի բովանդակությանը, կառուցվածքին և ձևավորմանը ներկայացվող պահանջները, որը իր հերթին առաջացնում է որոշակի բարդություններ և երկիմաստ ընկալումներ հայտատուների համար: Շատ դեպքերում ծրագրերը և նախագծերը ներկայացվում են կամայականորեն կազմված՝ առանց պատշած ձևավորման տեքստի, երբեմն տեքստի բովանդակությունը չի համապատասխանում ծրագրի նպատակին, քարտեզագրական նյութերը և դրանց մաշտաբները պատահականոր են ընտրված:Հանքարդյունահանման նախագծերի և երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրերի կազմանն հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել դրանց բովանդակությանը, կառուցվածքին և ձևավորմանը ներկայացվող պահանջները, ՀՀ կառավարության որոշման տեսքով:
-
project.old_project_time.text
08.11.2017 - 29.11.2017
-
project.type.title
Որոշում
-
project.area.title
Էներգետիկա և բնական պաշարներ
project.views.title 6858
project.print.title