base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28-րդ մասով՝

«28. Վարչապետի կողմից հանրային պաշտոնում նշանակվող և ազատվող պաշտոնատար անձինք իրենց լիազորություններն ստանձնում կամ դադարեցնում են վարչապետի որոշման հրապարակման պահից, եթե այդ որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Վարչապետի որոշումը հրապարակվում է կառավարության պաշտոնական կայքէջում։»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

  • project.old_project_time.text

    02.02.2023 - 17.02.2023

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Հանրային ծառայություն

  • project.ministry.title

    Արդարադատության նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 993

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text