base.notification_banner.text
project.favorite.title

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 09.02.2023 01:39:28 ԴԵՄ եմ նշված օրենքի փոփոխությանը: Ինչպես կարելի է նման տեմպերով և հաջորդականությամբ կործանել առաջին քրիստոնյա ազգի կրոնական արժեհամակարգը? Նախագծի հեղինակը քրիստոնյա է? և երբևէ մատաղ արել է? Ինչպես է պատկերացնում մատաղի արարողության իրականացումը սպանդանոցում? Մի թե սննդի անվտանգության ոլորտում առավել կարևոր խնդիրներ առկա չեն?: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ սպանդանոցներում կենդանիների սպանդի իրականացումը հանդիսանում է ՀՀ օրենսդրության պահանջ, որի կատարումը միտված է բնակչությանը ապահովել որակյալ, հիվանդություններից զերծ մսամթերքով, ուստի նպատակահարմար է վերոնշյալ պահանջի, այն է՝ մսամթերքի սպանդանոցային ծագման պահանջը տարածել նաև անձնական սպառման, կրոնական և այլ ծիսակատարությունների վրա, որն էլ իր հերթին թույլ կտա բացառել տնային՝ սանիտարական ոչ բարվոք պայմաններում կենդանիների սպանդը:
home.european_union.image_alt
home.european_union.text