Լրամշակվող
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
3 - project.vote.yes
-
2 - project.vote.no
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
<<———>>>—————2022 N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 32-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները․
1) 1-ին ենթակետի «գ․» պարբերության մեջ «որակավորման ապահովման չափը հավասար է գնման գնի տասնհինգ, իսկ գերազանցելու դեպքում՝ երեսուն տոկոսին» բառերը փոխարինել «որակավորման ապահովման չափը հավասար է գնման գնի յոթ ամբողջ հինգ, իսկ գերազանցելու դեպքում՝ տասնհինգ տոկոսին» բառերով․
2) 9-րդ ենթակետում «գնման գնի տասը տոկոսը» բառերը փոխարինել «պայմանագրային գնի հինգ տոկոսը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության Ն. Փաշինյան
վարչապետ
-
project.old_project_time.text
16.02.2023 - 03.03.2023
-
project.type.title
Որոշում
-
project.area.title
Էկոնոմիկա
-
project.ministry.title
Էկոնոմիկայի նախարարություն
project.views.title 1080
project.print.title