project.favorite.title
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - project.vote.yes
-
0 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 10.11.2017 05:28:16 | Հավելված 2-ի 13-րդ կետում հիվանդության անունի մեջ ավելացնեք վիրուս բառը. Մարդու իմունային անբավարարության ՎԻՐՈՒՍ (ՄԻԱՎ) վարակ (դեղեր, թեստեր): |
|
|||
2 | 14.11.2017 15:28:50 | Հավելված 1-ի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք,»։ «Հաշմանդամություն ունեցող անձ» եզրը բխում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայից։ |
|
|||
3 | 14.11.2017 15:28:50 | Հավելված 1-ի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) հաշմանդամություն ունեցող երեխաներ,»։ |
|
|||
4 | 14.11.2017 15:28:50 | Հավելված 1-ի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ «7) հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ,»։ |
|
|||
5 | 14.11.2017 15:28:50 | Հավելված 1-ի 2-րդ մասից հանել 1-ին կետը և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց դեղերը տրամադրել լրիվ փոխհատուցմամբ։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի հոդված 25-ը և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի՝ Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումները (CRPD/C/ARM/CO/1): |
|
|||
6 | 19.11.2017 11:42:03 | Առանձնացնել հազվագյուտ հիվանդությունների խումբ,որի համար սահմանել միայն փոխհատուցում գումարի ձևով,սահմսնելով մաքսիմում գումարը տարվա համար |
|
|||
7 | 19.11.2017 11:54:13 | Պոլիկլինիկաներում սահմանափակել անվճար դեղերի բաժանումը,առանձնացնել պետսկան դեղատներ անվճար դեղերի համար,հատուկ ձևի դեղատոմսով,սահմանել խիստ հսկողություն և պատասխնատվություն անօրինակ ստացման համար,բացառել հատուկ ,առաջին խմբերի հաշմանդամներին անվճար դեղերի մերժումը..,դեղի բացակայության դեպքում ամպայման փոխհատուցում գումարի ձևով,անհրաժեշտ է ստեղծել անաչառ,կայուն մեխանիզմ անվճսր դեղերի ստացման համար |
|
|||
8 | 19.11.2017 12:00:47 | Անվճար դեղերի ցուցակը պետք է լինի հասանելի,պարտադիր..կախել բոլոր բուժական հաստատություններում,նախարարություններում և օնլայն,բացառելու հսմար բոլոր անօրինականությունները |
|