base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 2.1-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2.1. Առևտրի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերի միջոցով, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում մանրածախ առևտուր իրականացնելիս պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի ու տոպրակների), պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի, կշռափաթեթավորման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման տարաների (բացառությամբ՝ գործարանային արտադրության ապրանքների փաթեթավորման համար նախատեսվածի) օտարումն արգելվում է:»։

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «9-րդ հոդվածի 3-րդ մասի» բառերը փոխարինել «9-րդ հոդվածի 2.1-րդ և 3-րդ մասերի» բառերով։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈւՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 158-րդ հոդվածի 13-րդ մասում «իրացնելը» բառը փոխարինել «օտարելը» բառով,

Հոդված 2. Օրենսգրքի 2191-րդ հոդվածի 2-րդ մասը «բացառությամբ 2-րդ, 3-րդ, 12-րդ,» բառերից հետո լրացնել «13-րդ (պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների), պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի, կշռափաթեթավորման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման տարաների (բացառությամբ՝ գործարանային փաթեթավորման) օտարման արգելքի մասով),» բառերով,

Հոդված 3. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածի 1-ին մասը «158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ,» բառերից հետո լրացնել «13-րդ (պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների), պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի, կշռափաթեթավորման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման տարաների (բացառությամբ՝ գործարանային փաթեթավորման) օտարման արգելքի մասով),» բառերով։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

  • project.old_project_time.text

    03.03.2023 - 26.03.2023

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Առողջապահություն, Շրջակա միջավայր, Էկոնոմիկա, Տնտեսական

  • project.ministry.title

    Շրջակա միջավայրի նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 2301

project.print.title

project.docs.title

project.sentences.title

07.03.2023

Ինչ խոսք, բնության պահպանությունն առաջնահերթ խնդիր է, այն էլ Հայաստանի պես աղտոտված երկրի համար, սակայն օրենսդիրը փորձում է ուղղակի արտադրման արգելքի միջոցով փորձել խնդիրը, որով հերթական անգամ միմիայն արտադրողներն են վնաս կրելու, իսկ թափոններն ու աղբը շարունակվելու են ոչ պակաս չափերով կուտակվել։ Վառ օրինակը պլաստիկե տոպրակներն են, որոնց արգելքը բերեց միմիայն խանութների և այլ տնտեսվարողների կողմից հավելյալ եկամտի աղբյուրի այդ տոպրակներն առանձին վաճառելու միջոցով, սակայն աղբը դրանից բնավ չպակասեց, ինչպես հենց իրենք՝ նախագծի հեղինակներն են փաստել եզրակացության մեջ (արգելքը չունեցավ ցանկալի արդյունք և այլն)։ Նշված խնդիրներից ազատվելու առաջնահերթ տարբերակը ոչ թե արտադրող-հարկատուին արտադրել արգելելն է, այլ խիստ տուգանքների սահմանումը և հետևողականությունը աղտոտողների նկատմամբ, ինչպես նաև ավելի լայն առումով՝ չաղտոտելու մշակույթ ստեղծելը տարբեր ձևերով՝ քարոզչություն, կրթություն և այլն։ Ինչու չէ, անհրաժեշտ է ներմուծել պլաստիկը հանձնելու մշակույթ, ինչպես տարածված է բազմաթիվ առաջադեմ երկրներում - տեղադրված են հատուկ ավտոմատներ, որոնք կոպեկներով գնում են պլաստիկե շշերը և այլ արտադրանքը։ Շատ արագ կտեսնեք, թե որքան մարդիկ են օգտվում դրանցից և հետևաբար որքան նկատելի պակասում է ուղղակի փողոց նետվող պլաստիկը։ Արտադրության արգելքը չի հանգեցնելու պահանջվող նպատակի կատարմանը, այլ ընդամենն ուղղակիորեն հանգեցնելու է մի շարք տնտեսվարողների ֆինանսական վնասներ կրելուն։

04.03.2023

Առաջարկում եմ աղբ թափողների հանդեպ տուգանքների մեխանիզմը հետևել, որ աշխատի, թե չէ կոլաի շիշնել է պլաստիկ, սիգարետի ցելովաննել է ցելոֆան և աղբ, թե որ քամին կոլաի շիշը չի թրցնում օդով դա աղբ չի։ Ինչ եք անելու հետագայում արգելելու եք coca cola ին պլաստիկե շշերով կոլա արտադրի։ Շրջակա միջավայրը մաքուր պահելու համար հարկավոր է լրջորեն տուգանել բոլորին և տեսախցիկներ տեղադրել ճանապարհներին։

04.03.2023

էլի գլոբալիստակն օրակարգ, ես Պահանջում եմ ընդհանրապես ոչ մի գլոբալիստակն օրակարգ առջ չքաշել ու ոչ մի ֆեյք բնապահպանական օրակարգ, ամեն օր քնում զարդնում են մի օրենք ստեղծում որ մտնեն հանրության գրպանի, հանրությունը բոլոր մարդիկ ատում են ձեզ ու ձեր նմաններին քանի որ դուք զբաղվում եք հանրության թալանով, մի օր չեղավ օրենք ընդունվի թոշակառուների թոշակը բարձրացնել մինիմալ աշխատավարձի չափսին 80000 դրամ կամ, գործազուրկներին տրամադրել ֆինանսական աջակցություն անձնական բիզնես սկսելու համար, կամ անվճար պահանջարկային կրթության ուղեկցել որ հետո մարդ գործ գտնի, սրանք քնեն հելնեն նոր օրենք ընդունեն աճպարարությամբ որ նորից հանրությանը մարկնց թալանի ու տուգանքի ենթարկեն, զգուշացեք վաճառված ոչնչություններ, զգուշացեք, հանրությունը ձեզ կխժռի ու ոսկորներն էլ կթքի, մարդիկ ձեզ ընտրել են որ ոչ թե գլոբալիստակն օրենքներ ընդունեք այլ ծառայել դուք չեք իշխանությունը իշխանությունը ես եմ ես կենդանի շնչող գիտակից մարդս կազմված մսից արյունից հոգուց Նման Արարչին, ու ես պահանջում եմ ոչ մի գլոբալիստակն օրենք չընդունել չըքննարկել, չմսխել երկրի ֆինանսական միջոցները պաշտոնյաների անձնական պալատների ու լռփերի համար մեքենաներ ու բարեկեցիկ կյանք ապահովելու համար, այլ այն բաշխել բանակը իկկանից զինելու հարթությունները, բուհերում անվճար տեղեր պահքվելու համար էն մասնագիտություններով որոնք ստրատեգիական ու ռազմական կսրեվորություն գիտական առաջընթաց կապահովեն, բարձրացնել թոշակառուների թոշակը, բացի Երևանից նաև մյուս մարզերի մարզկենտրոնների համար բերել տրանսպորտային միջոցներ բարեկարգել քաղաքները, ու ամեն բակում կառուցել ռմբապաստարաններ, գործազուրկներին գտնել ու տանել անվճար կրթելու, կամ վճարվող վերապատրաստման այսինքն վերապատրաստման ժամանակ աշխատավարձ ստանա կրթվողը, հերիք եղավ թալանեք ու տուգանեք քաղաքացիներին

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text