base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

<<Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 24.11.2017 08:55:35 Առաջարկում ենք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածում կատարել լրացում՝ հետևյալ ձևակերպմամբ՝ Քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածով նախատեսված արարքի ապացուցման բեռը կարող է բաշխվել դատարանի որոշմամբ՝ հաշվի առնելով խտրականության դեպքում մեղադրանքի կողմի վրա դրված «պրիմա ֆասի» (prima facie) ապացուցման բեռը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի նախագծում ավելացվել է թիվ 197 հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում խտրական վերաբերմունքի համար, անհրաժեշտ ենք համարում՝ դրա քննության առանձնահատկությամբ պայմանավորված, քրեական դատավարությունում ապացուցման բեռի բաշխման բացառիկ դեպքի նախատեսում։ Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ խտրականությունից տուժողը կրում է միայն prima facie ապացուցման բեռ, իսկ խտրական վերաբերմունք դրսևորած անձը կրում է իր անմեղությունն ապացուցելու բեռը։ Չի ընդունվել:
home.european_union.image_alt
home.european_union.text