base.notification_banner.text
project.favorite.title

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 29.03.2023 09:45:36 <<իսկ բնակարանի վարձակալության դեպքում՝ վեց ամիս առաջ» բառեր>> ոչնչով հիմնավորված չէ։ Օրենքում կա դրույթ <<Վարձակալության պայմանագիրը դադարեցնելու համար օրենքով կամ պայմանագրով կարող է սահմանվել տեղեկացման այլ ժամկետ>>: Թողեք կողմերը իրենք որոշեն։ Առաջարկը մասամբ ընդունվել է: Նախագծով սահմանվել է վարձատուի ցանկությամբ անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը դադարեցնելու հնարավորւթյուն՝ վարձակալին ծանուցելու առնվազն եռամսյա ժամկետի սահմանմամբ: Նման կարգավորումը կնպաստի վարձատուների և վարձակալների իրավունքների պաշտպանության մեխանիզմների հավասարակշռմանը:
2 29.03.2023 10:06:06 Կարծում եմ՝ ծայրահեղ միակողմանի իրավունքի սահմանափակում է։ Վարձակալության պայմանագրի միակողմանի լուծման 6-ամսյա ժամկետ սահմանելը անհարկի և անհավասարակշիռ կերպով սահմանափակում է վարձաատուի իրավունքները նաև հաշվի առնելով ժամանակակից կյանքի և շուկայի արագ փոփոխվող պայմանները։ Ծանուցման պարտադիր 2-ամսյա ժամկետը լիովին բավարար է վարձակալի համար նոր պայմանագիր կնքելու համար։ Բացի այդ, իրավունքների հավասրակշռման համար նաև անհրաժեշտ է սահմանել վարձակալի կողմից վարձատուին ծանուցելու համարժեք ժամկետ, որպեսզի վարձատուն ևս ժամանակ ունենա նոր վարձակալ գտնել։ Առաջարկը մասամբ ընդունվել է: Նախագծով սահմանվել է վարձատուի ցանկությամբ անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը դադարեցնելու հնարավորւթյուն՝ վարձակալին ծանուցելու առնվազն եռամսյա ժամկետի սահմանմամբ: Նման կարգավորումը կնպաստի վարձատուների և վարձակալների իրավունքների պաշտպանության մեխանիզմների հավասարակշռմանը:
home.european_union.image_alt
home.european_union.text