«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 446-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
3 - project.vote.yes
-
5 - project.vote.no
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 446-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի «Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը սահմանելու մասին» N 446-Ն որոշումը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի մարտի 22-ի օրենքի ուժի մեջ մտնելու օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
-
project.old_project_time.text
04.04.2023 - 20.04.2023
-
project.type.title
Որոշում
-
project.area.title
Սոցիալական ապահովություն, Հանրային ծառայություն
-
project.ministry.title
Արդարադատության նախարարություն
project.views.title 1042
project.print.title