Չընդունված
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
15 - project.vote.yes
-
2 - project.vote.no
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 123-րդ հոդվածի 1-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) գրադարաններին, թանգարաններին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին, մանկատներին, բժշկական հաստատություններին, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրված ակտիվների, դրանց համար կատարված աշխատանքների և (կամ) դրանց մատուցված ծառայությունների արժեքը, բայց ոչ ավելի, քան հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը, իսկ Հայաստանի Հանրապետությունում միջին մասնագիտական, բակալավրի կամ մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ունեցող ոչ առևտրային կազմակերպություններին, հանրակրթական դպրոցներին կամ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն ստեղծված հիմնադրամին տրամադրված ակտիվների, դրանց համար կատարված աշխատանքների և (կամ) դրանց մատուցված ծառայությունների արժեքը, բայց ոչ ավելի, քան հարկային տարվա համախառն եկամտի 2.5 տոկոսը.»
Հոդված 2. Օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր երկրորդ նախադասությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում միջին մասնագիտական, բակալավրի կամ մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ունեցող ոչ առևտրային կազմակերպություններին, հանրակրթական դպրոցներին կամ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն ստեղծված հիմնադրամին ակտիվների տրամադրման անհատույց գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան համարվում է 0 դրամ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից։
-
project.old_project_time.text
14.04.2023 - 29.04.2023
-
project.type.title
Օրենք
-
project.area.title
Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական
-
project.ministry.title
Էկոնոմիկայի նախարարություն
project.views.title 1410
project.print.title