base.notification_banner.text

«Առողջության համապարփակ ապահովագրության մասին» ՀՀ օրենքի և հարակից այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ բաժնի 4.5 կետով որպես Կառավարության հիմնական առաջնահերթություն առանձնացվում է առողջապահության ոլորտի զարգացումը` ընդգծելով այն կարևոր հանգամանքը, որ Կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու անհատի և հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը` ապահովելով հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցումը:

ՀՀ կառավարության վերը նշված ծրագրում պահանջ է առաջադրվում ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգը` քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար, որն ուղղված է լինելու առողջապահական ծառայություններ ստանալու պահին քաղաքացու համար զգալի ծախսերի նվազեցմանը:

  • project.old_project_time.text

    27.04.2023 - 12.05.2023

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Առողջապահություն

  • project.ministry.title

    Առողջապահության նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 1774

project.print.title

project.sentences.title

12.05.2023

Առաջարկում ենք, որ Հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատվի ՀՀ կառավարության կողմից, այլ ոչ թե ՀՀ վարչապետի:

12.05.2023

1. Առաջարկում ենք ապահովագրության իրավունք ունեցող անձանց առաջին խմբերի ներգրավման մասով ԱՀԱ-ի փորձարկման փուլը սկսել առնվազն առողջության առաջնային պահպանման օղակի, ինչպես նաև որակի վերահսկմանն ուղղված բարեփոխումների արդյունքների հաջողված ավարտից հետո` ապահելով գնահատման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Առաջարկում ենք գնահատումն իրականացնել, այդ թվում, պացիենտների գոհունակության վերհանմամբ և իրավունքահենք գործիքակազմի՝ առողջության իրավունքի իրացման միջազգային չափանիշների կիրառմամբ (հասանելիություն, մատչելիություն, որակ, հարմարվողականություն/ճկունություն)։ Առողջապահության համապարփակ ապահովագրության (այսուհետ՝ ԱՀԱ) ներդրման հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետությունում զուգահեռաբար իրականացվում են նաև մի շարք առանցքային այլ բարեփոխումներ (առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումները, բժիշկների լիցենզավորման ինստիտուտի վերսկսումը, որակի վերահսկման մեխանիզմների ներդնումը և այլն), որոնց արդյունքներն էական նշանակություն ունեն ԱՀԱ-ի բարեհաջող ներդրման հարցում։ Ինչպես նշված է «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 02․02․2023թ․-ի թիվ 133-Լ որոշման 10-րդ կետում՝ ԱՀԱ ներդրման պայմաններն ուղղակիորեն կապված են առողջապահության հիմնական գործառույթների իրականացման հետ: Տարիների ընթացքում ձևավորված խնդիրները, որոնք բերել են առողջապահության համակարգի կառավարման, առողջության առաջնային պահպանման օղակի, դեղորայքային քաղաքականության, տեղեկատվական համակարգերի, կադրերով ապահովման գործառույթների արդյունավետության նվազեցման, պետք է իրենց առաջնահերթ լուծումները ստանան ապահովագրական համակարգի ներդրումից առաջ, ինչպես նաև ներդրմանը զուգահեռ՝ առաջացող նոր հարաբերությունների պայմաններում: ԱՀԱ ներդրման փորձարկման առաջին փուլը սկսվելու է 2024թ․-ին, ինչը նաև կառաջացնի տվյալ փուլում նախատեսված խմբերում ընդգրկված պացիենտների մեծ հոսք, որին պատշաճ և որակյալ սպասարկելու հարցում կան մտավախություններ, քանի որ զուգահեռաբար ընթացող առաջնային օղակի և համակարգի այլ բարեփոխումները դեռևս տվյալ ժամկետներում ավարտված չեն լինի։ Օրենքի նախագծով սահմանված է նաև, որ ապահովագրական հատուցման են ենթակա առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխան տրամադրված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները։ Իսկ օրենքի նախագծով նախատեսված ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար սահմանված է այն ընդունելուց հետո ութ ամսյա ժամկետ։ Բոլոր բժշկական ծառայությունների մասով չափորոշիչների մշակումը, հաստատումը և բուժաշխատողների դրանց համապատասխան վերապատրաստումը ծառայությունների որակի վերահսկման տեսանկյունից ԱՀԱ-ի ներդման կարևորագույն բաղադրիչն է, իսկ սահմանված ութ ամսյա ժամկետը ևս մտահոգություն է առաջացնում դրանք պատշաճ իրականացնելու հարցում։ Տվյալ մտահոգությունն ուղակիորեն բխում է առողջության պահպանման իրավունքի լիարժեք իրացման հրամայականից։ Կառավարությունը կրում է ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույն հասանելի մակարդակից օգտվելու իրավունքի իրացման պարտավորությունը՝ համաձայն «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների դաշնագրի» հոդված 12.1-ի։ Տվյալ պարտավորության շրջանակներում Դաշնագրի անդամ պետությունների կողմից որդեգրվող ոլորտային քաղաքականությունները, և այս առումով նաև Հայաստանում ԱՀԱ-ի ներդման գործընթացը, պետք է լինեն իրավունքահենք՝ ձևակերպվելով և գնահատվելով համաձայն «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի» 14-րդ Ընդհանուր մեկնաբանությամբ ներկայացված չափանիշների և 4 փոխկապակցված բաղադրիչների՝ հասանելիությունը (availability), մատչելիություն (accessability), համապատասխանելիություն պացիենտների կարիքներին և առանձնահատկություններին (acceptability) և որակ (quality) ։ Առանց յուրաքանչյուր բաղադրիչի պատշաճ ապահովման չենք կարող խոսել պետության կողմից` Դաշնագրի 12.1-ի շրջանակներում իր պարտավությունների լիարժեք իրացման մասին։

12.05.2023

2. Առաջարկում ենք Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ավելացնել բուժաշխատողների, պացիենտների, գործատուների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների թիվն՝ այն հավասարեցնելով պետական մարմինների ներկայացուցիչների թվին, ինչպես նաև օրենքով սահմանել յուրաքանչյուր անդամի նկատմամբ որակավորման պահանջներ։ Հոգաբարձուների խորհրդի կողմից է սահմանվում այնիպիսի կարևոր որոշումների կայացումը, ինչպիսիք են՝ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց ապահովագրական հատուցման չափերի հաստատումը, ապահովագրական հատուցման ենթակա դեղերի և բժշկական պարագաների հատուցման գները, Հիմնադրամին ներկայացվող ապահովագրական փաթեթի մեջ ներառված բժշկական ծառայությունների տրամադրման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, Հիմնադրամի այլ մարմինների ձևավորման լիազորությունների դադարեցման և այլ բնույթի որոշումներ։ Նման լայն և կարևոր լիազորություններ ունեցող մարմնի նկատմամբ օրենքի նախագծում բավարար մեխանիզմներ չեն նախատեսված վերջինիս անաչառության, թափանցիկության և անկողմնակալության սկզբունքների կիրառման ապահովման համար։ Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված անձանց ընտրության չափանիշները ևս ամրագրված չեն օրենքի նախագծի շրջանակներում, ինչպես իրավացիորեն սահմանված է հիմնադրամի գործադիր գլխավոր տնօրենի նկատմամբ։ Հաշվի առնելով օրենքի նախագծի 26-րդ հոդվածով նախատեսված իրավասությունների շրջանակը, բազմաթիվ ընթացակարգային փաստաթղթերի մշակման պարտականությունը՝ այս մարմնում ներգրավված անձանց մասնագիտական ներուժը էական նշանակություն ունի, այն էլ հասարակական հիմունքներով ներգրավվելու պարագայում։ Բացի այդ, հոգաբարձուների խորհրդի նախագահն ի պաշտոնե առողջապահության լիազոր մարմնի ղեկավարն է՝ այդ պահին գործող նախարարը, ինչը ևս կարող է առաջացնել շահերի բախում։ Կարող են լինել իրավիճակներ, երբ մի կողմից որպես քաղաքական որոշում կայացվի ընդլայնել ապահովագրության ենթակա ծառայությունների շրջանակը, մյուս կողմից հոգաբարձուների խորհրդի որոշումների կայացման շրջանակներում դրանց հատուցման չափերի հաստատումը չբխի ապահովագրված անձի շահերից։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text