base.notification_banner.text
project.favorite.title

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Կառավարության որոշումների նախագծերի՝ գրավոր քվեարկության կազմակերպման ընթացակարգային մանրամասները սահմանված են Կառավարության աշխատակարգով: Ներկայումս գրավոր քվեարկությունը թեև իրականացվում է  էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով, այդուհանդերձ, կատարվում են բազմաթիվ տեխնիկական գործընթացներ (ուղարկվում է քվեաթերթիկը, քվեարկողը լրացնում է այն, կազմում գրություն, լրացված քվեաթերթիկը ուղարկում վարչապետի աշխատակազմ և այլն): Ընդ որում, այդ գործընթացներում գործնականում հաճախ առաջանում են նաև տեխնիկական խնդիրներ (քվեաթերթիկի սխալ լրացում և այլն):

Այժմ վարչապետի աշխատակազմի նախաձեռնությամբ մշակվել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում էլեկտրոնային քվեարկության համակարգ, որը հնարավորություն է տալիս ինչպես հաշված վայրկյանների ընթացքում քվեարկել, այնպես էլ նույն արագությամբ ամփոփել քվեարկության արդյունքները: Այն հնարավորություն է տալիս գործընթացն իրականացնել հեշտ և արագ՝ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներին համապատասխան:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ նախագծով նախատեսվում է աշխատակարգի համապատասխան դրույթներում կատարել փոփոխություններ՝ նոր համակարգի ներդրման համար իրավական հիմքեր ապահովելու նպատակով:

Միաժամանակ, չբացառելով էլեկտրոնային քվեարկության համակարգի հնարավոր խափանումը՝ գործընթացի չարգելափակման նպատակով, նախագծով ամրագրվում է նաև նման դեպքերում քվեարկության այլընտրանքային մեխանիզմ նախատեսող կարգավորում: 

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն առկա չէ, ինչպես նաև  պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: 

 

 

  • project.old_project_time.text

    02.05.2023 - 17.05.2023

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Արդարադատություն

  • project.ministry.title

    Արդարադատության նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 580

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text