Լրամշակվող
«Բնապահպանական ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները կամ դրանց փոփոխությունները շրջակա միջավայրի ոլորտի և առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ համաձայնեցման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի N 1544-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
3 - project.vote.yes
-
3 - project.vote.no
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՈԼՈՐՏԻ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1544-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով նախատեսված՝ շրջակա միջավայրի աղտոտման համար վճարվող բնապահպանական հարկի գումարների նպատակային և հասցեական օգտագործման վերաբերյալ օրենսդրության բարելավումը շարունակական գործընթաց է։
Համաձայն «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի՝ բնապահպանական ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները կամ դրանց փոփոխությունները շրջակա միջավայրի ոլորտի և առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ համաձայնեցման կարգը սահմանում է Կառավարությունը։ 2022 թվականի հունիսի 20-ին Ազգային ժողովի կողմից ընդունված և 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտած «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով վերոնշյալ կարգի սահմանման համար նախատեսված է վեցամսյա ժամկետ՝ վերոնշյալ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է.
- սահմանել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված բնապահպանական ծրագրով նախատեսվող միջոցառումների իրականացման առաջնայնությունների կամ դրանց փոփոխությունների՝ շրջակա միջավայրի ոլորտի և առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ համաձայնեցման ընթացակարգերի առավել սեղմ, հստակ և արդյունավետ ժամկետներ,
- սահմանել միատեսակ ընթացակարգ՝ միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց փոփոխությունների համաձայնեցման համար,
- սահմանել միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց փոփոխությունների համաձայնեցման համար հնարավորինս հստակ ընթացակարգ,
- ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի N 1544-Ն» որոշումը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում.
- ազդակիր համայնքների համար նպաստավոր պայմաններ կստեղծվեն բնապահպանական ծրագրերի համաձայնեցման հստակ և արդյունավետ ընթացակարգի ապահովման մասով,
- միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց փոփոխությունների համաձայնեցման միատեսակ ընթացակարգի սահմանմամբ կպարզեցվեն վերոնշյալ ընթացակարգերը,
- միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց փոփոխությունների համաձայնեցման առավել սեղմ ու հստակ ժամկետների սահմանումը կնպաստի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի առավել արդյունավետ իրականացմանը։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթին, Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրին, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններին ուղղակիորեն չի առնչվում։
-
project.old_project_time.text
12.05.2023 - 02.06.2023
-
project.type.title
Որոշում
-
project.area.title
Առողջապահություն, Շրջակա միջավայր, Էներգետիկա և բնական պաշարներ, Տարածքային կառավարման և զարգացման
-
project.ministry.title
Շրջակա միջավայրի նախարարություն
project.views.title 929
project.print.title