base.notification_banner.text
project.favorite.title

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2023 թվականի N       -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1132-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

      Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «ե» ենթակետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ  է .

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի §Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին¦ N 1132-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

      1) որոշման նախաբանում «9-րդ կետի «ը» ենթակետով» բառերը փոխարինել «5-րդ կետի «ե» ենթակետով» բառերով.

      2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հավելված 1-ում՝

      ա. 33-րդ կետի առաջին նախադասությունում «(բացառությամբ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում նշված քաղաքացիների)» բառերը հանել.

      բ. Ձև 6-ի առաջին պարբերությունում «, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ մասում նշված զինծառայողների» բառերը հանել.

     գ. Ձև 6.1-ի առաջին պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

      «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողն իր ցանկությամբ ծառայության է նշանակվում եղբոր ծառայության վայրի զորամասում, բացառությամբ եթե շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության ժամկետը գերազանցում է 17 ամիսը կամ եղբայրը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում այնպիսի զորամասում, որտեղ ծառայություն անցնելու համար անհրաժեշտ պայմանները չեն բավարարվում զորակոչվող եղբոր կողմից կամ ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության վայրի զորամասի համալրում նախատեսված չէ հայտարարված զորակոչի շրջանակներում:».

      3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հավելված 2-ի 3-րդ կետում «զորակոչի» բառից հետո լրացնել «շրջանակներում զինված ուժերի համալրման ժամկետի» բառերը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023թ.

Երևան

  • project.old_project_time.text

    17.05.2023 - 02.06.2023

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Անվտանգություն

  • project.ministry.title

    Պաշտպանության նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 471

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text