««Տիեզերական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու» և ««Պետական տուրքի մասին» օրենքում» լրացում կատարելու մասին» օրենքների
-
15 - project.vote.yes
-
1 - project.vote.no
Տիեզերական գործունեության իրականացման տարեկան պետական տուրքի վճարումից առաջարկվում է ազատել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն համարվող այն իրավաբանական անձանց, որոնց կանոնադրությամբ նախատեսված է տիեզերական գործունեության իրականացումը։ Բացի վերոնշյալից ««Տիեզերական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսված է լրացում կատարել նաև տիեզերական գործունեության ոլորտում լիազոր մարմնի իրավասությունները սահմանող հոդվածում, մասնավորապես նույն օրենքի 7-րդ կետի 1-ին մասի 1-ին կետում լրացվում է նոր ենթակետ, համաձայն որի՝ շահագործողի կողմից լիազոր մարմնին ներկայացված հայտարարության հիման վրա, անհրաժեշտության դեպքում, լիազոր մարմինը կտրամադրի շահագործողի կողմից տիեզերական տեխնիկայի օգտագործման հանգամանքը հավաստող փաստաթուղթ: Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ տիեզերական օբյեկտի արձակման, շահագործման կամ գործունեության իրականացմանն առնչվող այլ դեպքերում տիեզերական գործունեություն իրականացնող անձին երբեմն անհրաժեշտ է լինում լիցենզավորված գործունեությունից բխող որոշ փաստաթղթեր և լիազոր մարմինը հնարավորություն չի ունենում այն տրամադրելու:
-
project.old_project_time.text
23.05.2023 - 13.06.2023
-
project.type.title
Օրենք
-
project.area.title
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
project.ministry.title
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
project.views.title 543
project.print.title