project.favorite.title
«Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2023-2024, 2024-2025 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
-
1 - project.vote.yes
-
2 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 03.06.2023 06:25:24 | Նոր ՀՊՉ֊ն ու վերջինիս հիման վրա ստեղծված առարկայական ու ծրագրային չափորոշիչները շատ անորոշ ձևակերպումներ ունեն, տեղ֊տեղ՝ խիստ անիրական ու իմաստազուրկ մտքերով բեռնված։ Նոր ՀՊՉ֊ն ավելի պարզ և հետաքրքիր մատուցելու փոխարեն, թվում է, նպատակ կա ուսուցչին խճճելու և հերթական անգամ հիասթափեցնելու։ Անիրական ժամանակ է պահանջում նաև նոր պահանջներով օրվա դասի պլաններ գրելը, երբ տարիների փորձով թրծված ուսուցիչն արդեն ձևավորել է հաջողված դասի սեփական պլանն ու մոտեցումները իր մտապատկերում։ Ի վերջո, լավագույն մեթոդը, արժեհամակարգը և մոտիվացիան դասարանում հենց ինքը ուսուցիչն է՝ իր անձնական հեղինակությամբ։ Այստեղից պետք է սկսել կրթական բարեփոխումը։ |
ԿԳՄՍ նախարարությունը բաց է նոր չափորոշչի վերաբերյալ առարկայական առաջարկություններ ստանալու հարցում, որոնք կներկայացվեն համապատասխան ոլորտային մասնագետներին, և ըստ անհրաժեշտության դրանք կարող են ընդունվել:
Հանրակրթության բովանդակային բարեփոխումների ընթացքում նախարարությունն օրվա դասի պլանավորումն առաջնահերթ է համարում, քանի որ հնարավոր չէ տարբերակված մոտեցում ցուցաբերել մասնագետի աշխատանքային ստաժով պայմանավորված, ինչպես նաև առանց պլանավորման դասապրոցեսը կազմակերպելու անարդյունավետության փաստեր արձանագրելու արդյունքում:
|