project.favorite.title
«ԱՐՄԱՎԻՐԻ Հ. 4 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ » ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐՄԱՎԻՐԻ Ռ.ԵՂՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.1 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
386 - project.vote.yes
-
2127 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 09.06.2023 04:20:56 | Առաջարկում եմ առաջին դպրոցի միավորումը չորրորդ դպրոցին, իսկ առաջին դպրոցը նորից դառնա հիմնական դպրոց, քանի որ այդ տարածքում շատ մեծ քանակությամբ բնակչություն կա, երեխաները ստիպված հաճախում են կամ ութերորդ, կամ հինգերորդ դպրոց, որն էլ առաջացնում է դասարաններում շատ մեծ խտություն, իսկ չորրորդ դպրոցը իր դիրքային պայմաններով շատ նպատակահարմար է ավագ դպրոցի համար։ |
|
|||
2 | 09.06.2023 04:53:01 | Հետաքրքիր է, Արմավիրի 4-րդ ավագ դպրոցի կոլեկտիվը տեղյա՞կ է, որ նման նախագիծ է շրջանառվում, թե՞ ստիպված են լինելու հաշտվել անբեկանելի իրողության հետ: |
|
|||
3 | 09.06.2023 09:02:12 | Եթե պետք է մնա մոկ ավագ ` թող մնա չորրորդ դպրոցը, ավելի հարմար է, իսկ առաջին դպրոցը թող նորից դառնա հիմնական դպրոց |
|
|||
4 | 09.06.2023 11:13:28 | Առաջարկում եմ առաջին դպրոցը նորից դարձնել հիմնական, այդ տարածքում երեխաների դպրոց գնալու խնդիր կա, մյուս դպրոցներում տեղ չկա, իսկ չորրորդը թող մնա ավագ |
|
|||
5 | 09.06.2023 11:41:59 | Միանշանակ գերադասելի է չորրորդ դպրոցի ավագ մնալը, այնտեղ շատ ապահով է երեխաների համար |
|
|||
6 | 09.06.2023 13:43:59 | Արմավիրի N4 ավագ դպրոցը սիրված դպրոց է քաղաքում: Այն գտնվում է Արմավիր քաղաքի կենտրոնում և կարող է տեղավորել 600 -ից ավել աշակերտ: Էնպես որ կարելի է այն թողնել որպես ավագ դպրոց: Ունի հրաշալի մասնագետներ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում կրթության բարձր որակ ապահովելու համար: P.S Դպրոցները պետք է շատացնել, ոչ թե փակել: Մեզ խելացի սերունդ է հարկավոր |
|
|||
7 | 09.06.2023 14:27:03 | Կողմ եմ միացմանը |
|
|||
8 | 09.06.2023 14:27:03 | Կողմ |
|
|||
9 | 10.06.2023 02:49:17 | Իմ կարծիքով սխալ որոշում է 2 դպրոցների միացումը քանի որ 4րդ ավագ դպրոցը ունի այնպիսի ուսուցչական կազմ,այնպիսի բարեհամբույր ուսուցիչներ,որոնք այնքան հոգատար են և ուշադիր մեր երեխաների հանդեպ որ ոչ մի բան չեն խնայում նրանց լավ ապագա կերտելու վրա: |
|
|||
10 | 10.06.2023 04:24:09 | Ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ձեզ թույլ չեմ տալիս դպրոցները միացնել։ այսքանը |
|
|||
11 | 10.06.2023 11:03:05 | Թողեք հանգիստ 4-րդ դպրոցը։ Այն ընդհամեն մի քանի տարի հետո կունենա 500-ից 600 երեխա։ Այն աշխատանքը , որ նրանց երիտասարդ ուսուցիչներն են անում նրանց շաաատ արագ աշակերտ քանակ է ավելացնում։ Այ 1 դպրոցը իր կենսաթոշակային տարիքի մոտ ուսուցիչներով այդքան էլ մեծ հեռանկարներ չունի ։ Առաջարկում եմ ինդուստրիալ մանկավարժական քոլեջը տանել տարածաշրջանային քոլեջ, բժշկական քոլեջը առաջին դպրոց։ Դրանք մոտ են և շատ հարմար կլինի։ N4 ավագ դպրոցը հեռու կլինի տեխնիկումներից, որը իր շուրջ կհավաքի բոլոր աշակերտներին և կռիվներն էլ քիչ կլինեն։ Ծնողները կկատարեն ընտրությունը դուք էլ կտեսնեք, որ մեր համայնքում դա միակ ճիշտ տարբերակն է։ |
|
|||
12 | 10.06.2023 12:15:47 | Շատ վատ նախագիծ Է |
|
|||
13 | 11.06.2023 03:14:25 | 4-րդ դպրոցը կենտրոնում գտնվող կրթական օջախ է, որը իր կարևոր դերն ու նշամակությունն ունի։ Ցանկացած դպրոց ձևավորված և ազդեցկ թիմ ունի իր սաների համար։ Ոչ մի դրական փոփոխություն չի բերի դպրոցների միաձուլումը։ |
|
|||
14 | 11.06.2023 16:00:17 | Միանշանակ դեմ եմ, 4֊րդ դպրոցը գտնվում է քաղաքի կենտրոնում, շատ հարմար վայրում, ուսուցչական անձնակազմը շատ լավն է, բոլորն էլ բարեկիրթ, բանիմաց մանկավարժներ են, շատերն ատեստավորում անցած, տարակարգ ստացած, իսկ աշակերտները շնորհալի են, խելացի` շնորհիվ իրենց ուսուցիչների։ |
|
|||
15 | 11.06.2023 16:08:36 | Եվ հետո, ինչպե՞ս կարելի է հաշվի չառնել կոլեկտիվի կարծիքը, չէ՞ որ այդ մարդիկ իրենց տարիների վաստակն ունեն այդ դպրոցի զարգացման, բարգավաճման գործում, իրենց ուժն ու եռանդն են ներդրել, իրե'նց կյանքը, մի՞թե կարելի է այդպես վերցնել ու փակել դպրոցը, մարդկանց թողնել առանց աշխատանքի, անորոշության մեջ... |
|
|||
16 | 11.06.2023 16:41:03 | Ի՞նչ դարձրեցիք դպրոցների վիճակը։ Հերիք է էլի, փոխանակ ի՞նչքան հնարավոր է կրթական օջախներ բացեք, ու որակ ապահովեք, ինչ կա ուզում եք փակեք։Այսքան խելացի սերունդ են, բայց ամեն բան ապահովում եք, որ անգրագետ մեծանան։ |
|
|||
17 | 12.06.2023 04:07:54 | Դեմ եմ։ Իսկ դպրոցները միավորելու փայլուն գաղափարը առաջարկելուց առաջ մտածել ե՞ք ծայրամասերում ապրող աշակերտների մասին: Ոնց եք պատկերացնում քաղաքի մի ծայրից մյուս ծայր ամեն օր երեխան ինչպե՞ս է դպրոց գնալու։ Ձեր գաղափարը աբսուրդի ժանրից է: Երբ որ երեխաների տեղափոխման եւ մանկավարժական անձնակազմի աշխատանքի տեղավորման հարցերը կլուծեք, այդ ժամանակ էլ ձեր անիմաստ գաղափարները կիրագործեք։ |
|
|||
18 | 14.06.2023 12:01:02 | Հազար ամոթ ձեզ, գետինը մտնեք ավելի լավ է, ձեր պատճառաբաննությունները հավաքեք և գնացեք որտեղից եկել եք։Ցարական իշխանություն եք , դպրոց եք փակում |
|
|||
19 | 15.06.2023 15:08:10 | Ոնց հողերն եք հանձնում, նենց կրթօջախներն եք փակում առանց աչք թարթելու ։Հիշեք եկեղեցի ու դպրոց քանդելը նույն բանն է |
|
|||
20 | 16.06.2023 06:48:00 | Դեմ եմ, քանի որ այս քայլն ուղղված չէ կրթության որակի բարձրացմանը ։ Այն , ավելի շուտ, մարդկանց մեջ կխաթարի հավատը կրթության, կրթության մարդու և պետության ապագայի նկատմամբ։ Դպրոցների միավորումն իր հետ կբերի բազմաթիվ խնդիրներ ինչպես աշխատակիցների, ակնպես էլ սովորողների շրջանում։ |
|
|||
21 | 16.06.2023 16:19:48 | Դեմ եմ այս նախագծին, որովհետև ոչ մի կրթօջախ չպիտի փակվի, կառուցելու փոխարեն, փակե՞լ։ Հետաքրքիր է դպրոցի աշակերտները և ուսուցիչները տեղյակ են՞ |
|