ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1529-Լ ՈՐՈՇՈՒՄԱՆ ՄԵՋ ՓՈՓԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - project.vote.yes
-
3 - project.vote.no
Իրավական ակտում կատարվող փոփոխությունը և N2 հավելվածի ուժը կորցրած ճանաչելը հնարավորություն է տալիս ապահովելու ՀՀ վարչապետի 02.02.2023 թվականի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին N 106-Ա որոշումից բխող N1 միջոցառումը, ինչպես նաև իրավական ակտերում բացառել նույնաբովանդակ հարաբերություններ կարգավորող նորմերի կրկնությունը:
Քանի որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապևտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման և գրանցումից դուրս գալու կարգը, բնակչի կողմից առողջության առաջնային պահպանման բժշկին փոխելու ընթացակարգը, առողջության առաջնային պահպանման, նեղ ու դիսպանսերային ծառայություններ մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը հաստատում է լիազոր մարմինը, անհրաժեշտություն է առաջավել վերոնշյալ որոշման N2 հավելվածով կարգավորվող հարաբերությունները, որը վերաբերում է պոլիկլինիկական հաստատության նեղ մասնագետների և դիսպանսերային ծառայություն մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերի կարգավորմանը, ևս պետք է ամփոփվեն լիազոր մարմնի կողմից հաստատվող ենթաօրենսդրական ակտում:
-
project.old_project_time.text
12.06.2023 - 27.06.2023
-
project.type.title
Որոշում
-
project.area.title
Առողջապահություն
-
project.ministry.title
Առողջապահության նախարարություն
project.views.title 720
project.print.title