base.notification_banner.text
project.favorite.title

project.status.accepted

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ

Կարևորելով հանրապետությունում աղբահանության և սանիտարական մաքրման բնագավառի բարելավումը և կարգավորումը, այդ թվում թափոնների հավաքման, փոխադրման, վերամշակման և անվտանգ հեռացման գործընթացներում անհրաժեշտ գործիքակազմի հստակեցումը, անհրաժեշտություն է առաջանում նշված գործընթացների արդյունավետութան բարձրացման: Մասնավորապես. առաջարկվում է գործող Վարչական իրավախախտումների  վերաբերյալ ՀՀ օրենսգրքով համապատասխան պատժամիջոցներ սահմանել՝ աղբահանության և սանիտարական մաքրման համար չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելու համար:

  • project.old_project_time.text

    01.12.2017 - 16.12.2017

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Տարածքային կառավարման և զարգացման

  • project.ministry.title

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 8849

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text