base.notification_banner.text
project.favorite.title

«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանահատման ժամանակ պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքին առնչվող հասկացությունները և «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառումն ապահովող դրույթները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանահատման ժամանակ պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքին առնչվող հասկացությունները և «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառումն ապահովող դրույթները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայ­մանավորված է 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների իրականացման 2015-2017 թվականների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1404-Ն որոշմամբ հաստատված հավելվածի միջոցառումների ծրագրի 7.1-ին կետում սահմանված դրույթների իրա­վա­կի­րար­կումն ապահովելու պահան­ջով:

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է սահմանել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի շահառու հանդիսացող կողմերի փոխգործակցության ընթացքում կիրառվող հասկացությունները, ինչպես նաև համակարգի կիրարկումն ապահովող դրույթները:     

  • project.old_project_time.text

    01.12.2017 - 20.12.2017

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Արդարադատություն, Առողջապահություն, Անվտանգություն, Գյուղատնտեսություն, Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ, Շրջակա միջավայր, Ավիացիա, Քաղաքաշինություն, Սպորտ և երիտասարդություն, Մշակութային, Էկոնոմիկա, Տրանսպորտ, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Արտակարգ իրավիճակներ, Սփյուռք, Կոռուպցիայի դեմ պայքար, Քրեակատարողական

  • project.ministry.title

    Պետական եկամուտների կոմիտե

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 8763

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text