Լրամշակվող
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ
-
3 - project.vote.yes
-
2 - project.vote.no
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի
13-ի №169Ն որոշմամբ հաստատված՝ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգի 4-րդ կետի 10-րդ ենթակետի համաձայն՝ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն չի պահանջվում
5150-5250ՄՀց, 5725-5875ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, լոկալ ցանցերի սարքավորումների՝ միայն շենքերի ներսում, և օդանավերում (թռիչքի բոլոր փուլերում) օգտագործման համար, իսկ 5250-5350ՄՀց,
5470-5725ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող նշված սարքավորումների դեպքում՝ միայն օդանավերում (թռիչքի բոլոր փուլերում) օգտագործման համար։
Հաշվի առնելով վերը նշվածը և նկատի ունենալով 5150-5350ՄՀց և 5470-5875ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող համապատասխան սարքավորումների՝ առանց թույլտվության տվյալ ռադիոհաճախականությունների օգտագործման միջազգային, մասնավորապես եվրոպական փորձը, անհրաժեշտություն է առաջացել լրամշակել նշված կարգի վերոգրյալ դրույթը՝ առանց թույլտվության 5250-5350ՄՀց, 5470-5725ՄՀց ռադիոհաճախականությունների օգտագործման հնարավորությունը՝ նախատեսելով տվյալ շերտերում աշխատող մինչև 100 մՎտ հզորությամբ, լոկալ ցանցերի սարքավորումների նաև շենքերի ներսում օգտագործման համար։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է լրամշակել հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի
13-ի №169Ն որոշմամբ հաստատված՝ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգի 4-րդ կետի 10-րդ ենթակետը՝ սահմանելով, որ թույլտվություն չի պահանջվում 5150-5350ՄՀց, 5470-5875ՄՀց ռադիոհաճախականություն-ների շերտերում աշխատող, մինչև 100մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), լոկալ ցանցերի սարքավորումների օգտագործման համար (միայն շենքերի ներսում, ինչպես նաև օդանավերում` թռիչքի բոլոր փուլերում)՝ օգտագործելով հաճախականության դինամիկ ընտրություն (DFS) և հաղորդչի հզորության հսկողություն (TPC)։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ քննարկելով այն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի սահմանափակ ռեսուրսների՝ ռադիոհաճախականու-թյունների տիրույթի արդյունավետ կառավարմանը և օգտագործմանը։
-
project.old_project_time.text
30.06.2023 - 16.07.2023
-
project.type.title
Որոշում
-
project.area.title
Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)
-
project.ministry.title
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
project.views.title 348
project.print.title