ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ (ՀԱՐՑԱՇԱՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - project.vote.yes
-
0 - project.vote.no
«Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածով սահմանված են համատարած հաշվառումներին վերաբերող դրույթներ, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետությունում իրականացվող համատարած հաշվառումներն են մարդահամարը, գյուղատնտեսական և տնտեսական համատարած հաշվառումները: Մարդահամարները և գյուղատնտեսական համատարած հաշվառումներն անցկացվում են առնվազն 10 տարին մեկ: Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է, որ համատարած հաշվառում անցկացնելու մասին որոշումը, որով սահմանվում են համատարած հաշվառման անցկացման ժամկետները, ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ ուշ, քան համատարած հաշվառումը սկսելուց երկու տարի առաջ: Օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ համատարած հաշվառումների անցկացման ժամկետները, ծրագրերը (հարցաշարերը), փորձնական հաշվառումների անցկացման տարածքները, հանրապետական և մարզային հանձնաժողովների կազմը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշմամբ, իսկ փաստաթղթերը՝ (հարցաթերթ, կազմակերպահրահանգչական, մեթոդաբանական և այլ փաստաթղթեր) հաստատում է Պետական խորհուրդը: Օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասը պարունակում է Կառավարության համար լիազորող նորմ՝ նորմատիվ որոշմամբ հաստատելու համատարած հաշվառումների անցկացման ժամկետները, ծրագրերը (հարցաշարերը), փորձնական հաշվառումների անցկացման տարածքները, հանրապետական և մարզային հանձնաժողովների կազմը:
-
project.old_project_time.text
05.03.2024 - 24.03.2024
-
project.type.title
Որոշում
-
project.area.title
Գյուղատնտեսություն
-
project.ministry.title
Արդարադատության նախարարություն
-
project.initial_version_link.title
https://www2.e-draft.am/projects/6005 -
project.new_publication_link.title
https://www2.e-draft.am/projects/6005 -
project.e_gov_publication_link.title
https://www2.e-draft.am/projects/6005 -
project.national_assembly_publication_link.title
https://www2.e-draft.am/projects/6005
project.views.title 38
project.print.title