02.04.2024
Testing
Լրամշակվող
0 - project.vote.yes
0 - project.vote.no
project.has_articles.text
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալՀայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 169.8-րդ հոդվածում.
1) Վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 169.8. ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԿԱՄ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅԼ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՉՀԱՇՎԱՐԿԵԼԸ ԵՎ (ԿԱՄ) ՉՎՃԱՐԵԼԸ»
2) հանել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքովառաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ» բառերը:
3) 2-րդ և 4-րդ պարբերություններում «անձի» բառն փոխարինել «գործատուի» բառով։
4) 4-րդ պարբերությունից հետո լրացնել նոր 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ պարբերություններ` հետևյալ բովանդակությամբ.
«Աշխատավարձի կամ գործատուի կողմից վճարման ենթակա այլ գումարների վճարումը ՀՀաշխատանքային օրենսգրքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ կողմերի միջևգրավոր ձեռք բերված համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտմամբ կատարելուհիմքով աշխատողին ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվածտուժանքը` դրա վճարման համար հիմքի հանդիսացող կետանցի օրը չվճարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված գործատուի (իրավաբանական անձ գործատուի դեպքում` իրավաբանական անձ գործատուի) նկատմամբ` աշխատավարձի կամգործատուի կողմից վճարման ենթակա այլ գումարների կետանցի յուրաքանչյուր դեպքի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված գործատուի (իրավաբանական անձգործատուի դեպքում` իրավաբանական անձ գործատուի) նկատմամբ` կետանցվածաշխատավարձի և գործատուի կողմից վճարման ենթակա այլ գումարների մեկ երրորդի չափով:»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
project.old_project_time.text
20.03.2024 - 18.04.2024
project.type.title
Օրենք
project.area.title
Արդարադատություն
project.ministry.title
Արդարադատության նախարարություն
project.views.title 59
project.print.title02.04.2024
Testing
project.sentences.add
project.sentence.info.1
project.sentence.info.2
project.sentence.info.3