29.12.2017
Առաջարկվում է Ծրագրի 9-րդ կետը համալրել հետևյալ բովանդակությամբ. Որոշ դեպքերում երթևեկության նշանների կամ գծանշումների անհարկի կամ ոչ ճիշտ տեղադրումը, որոշ նշանների կամ ցուցանակների կամ լուսարձակների բացակայությունը կամ ոչ տեսանելի տեղադրումը կարող են առաջացնել ոչ միայն անհարմարություն և ծուղակ երթևեկության մասնակիցների համար, այլ որոշ դեպերում կարող են ստեղծել վթարային վիճակ: Նման դեպքերի օպերատիվ բացահայտման և անհրաժեշտ միջոցառումների իրականացման նպատակով առաջարկվում է ստեղծել ինտերնետային հարթակ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է տեղադրել իր առաջարկությունը կամ դիտողությունը վերը նշված հարցերի վերաբերյալ: