base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2018 թվականի հուլիսի 19-ից հուլիսի 29-ը Երևանում կայանալու է Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնակատարություններ և 11-րդ բանակումներ: Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հետ համատեղ մշակվել և իրականացվում են մարզամշակութային, կրթադաստիարակչական, քարոզչական և այլ ծրագրեր ու ձեռնարկներ, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նվիրված երիտասարդական, մարզական և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ ծրագրեր, աջակցություն է ցուցաբերվում սկաուտական բանակումների կազմակերպական և համահայկական խաղերի իրականացման աշխատանքներին: ՀՀ սփյուռքի նախարարության 2018 թվականի գերակա խնդիր է սահմանվել Հայաստան-Սփյուռք գործակցության մեջ երիտասարդական կազմակերպությունների դերի ակտիվացումը, որի համաձայն, նախատեսված է աջակցություն ցուցաբերել Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման (ՀՄԸՄ) 100-ամյակին նվիրված ձեռնարկների իրականացմանը Հայաստանում: Հայրենի հողի վրա իրականացվող  այս լայնամասշտաբ միջոցառումը հնարավորություն կտա աշխարհի տարբեր անկյուններից ժամանած շուրջ 1000 հայ երիտասարդներին ոչ միայն շփվել, բարեկամանալ, այլ, որ ավելի կարևոր է, ամրապնդել իրենց հայկական արմատները: Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնակատարությունների և 11-րդ բանակումների մասնակիցները հիմնականում օտարերկրյա քաղաքացիներ են և ժամանում են տարբեր երկրներից, ստանալով մուտքի արտոնագրեր:

Սույն նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի լուծել մասնակիցների մուտքի արտոնագրեր ստանալու համար նախատեսված պետական տուրքի վճարման հարցը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի ընդունմամբ կկարգավորվի Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնակատարությունների և 11-րդ բանակումների մասնակիցների համար մուտքի արտոնագրի համար սահմանված պետական տուրքի գանձումից ազատելու խնդիրը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և

նրանց դիրքորոշումը

  Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնակատարությունների և 11-րդ բանակումների մասնակիցները կազատվեն պետական տուրքի վճարումից:

  • project.old_project_time.text

    23.01.2018 - 08.02.2018

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Սպորտ և երիտասարդություն

  • project.discussion_date.title

    23.01.2018

  • project.discussion_address.title

    Վազգեն Սարգսյան 3

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 6287

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text