base.notification_banner.text

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 «ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Ներկա իրավիճակը, առկա խնդիրները

2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունվեց նոր խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը (այսուհետ՝ Սահմանադրություն): Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը չունի վերահսկողական լիազորությունները, ուստի Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության անհրաժեշտությունը բացակայում է:

Սահմանադրությամբ ընդլայնվել են Վարչապետի վերահսկողական լիազորությունները պետական կառավարման համակարգի մարմինների նկատմամբ:

Մասնավորապես՝ Սահմանադրության 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն.

«Կառավարությունն իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը:»:

Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

«Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը: Վարչապետը կարող է Կառավարության անդամներին կոնկրետ հարցերով հանձնարարականներ տալ: Վարչապետը գլխավորում է Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:»:

Վարչապետի կողմից հիշյալ լիազորությունների առավել արդյունավետ իրականացմամբ էլ պայմանավորված է պետական վերահսկողական ծառայության ստեղծման անհրաժեշտությունը:

 

 

 

            Առաջարկվող լուծումները

          Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով կարգավորում են պետական վերահսկողական ծառայության (այսուհետ` Ծառայություն) կողմից պետական վերահսկողության իրականացման, Ծառայության լիազորությունների, Ծառայության կառուցվածքի, ծառայողների վարքագծի հատուկ կանոնների և Ծառայության գործունեության հետ կապված այլ հարաբերությունները:

 

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված նոր խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական լիազորությունների առավել արդյունավետ իրականացումը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

 «ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

          «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում, և այն համապատասխանում է միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

 «ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

          «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

  • project.old_project_time.text

    29.01.2018 - 15.02.2018

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Արդարադատություն

  • project.ministry.title

    Արդարադատության նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 22468

project.print.title

project.sentences.title

01.02.2018

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆօրենքի նախագծի Հոդված 5-ի 1-ին մասի 2-րդ ենթակետը հստակեցման կարիք ունի ՀՀ կենտրոնական բանկի մասով, քանի որ ԿԲ-ն պետական միջոցներից բացի տնօրինում է նաև սեփական միջոցներ, պարտավորություններ և այլ միջոցներ:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text