18.02.2018
Կարծում եմ նման ձևակերպման դեպքում անհրաժեշտ է ներառել նաև հրավերքի պարտադիր դեպքեր, ուստի առաջարկում եմ նախատեսել պարտադիր հրավերքի դրույթներ, քանի որ նման պայմաններում սահմանափակվում է պաշտպանի ներկայումս գործող իրավունքը
2 - project.vote.yes
9 - project.vote.no
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ օրենքի ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Պաշտպանն իրավունք ունի ներկա լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին և ելույթ ունենալու Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգին համապատասխան, ինչպես նաև ներկա լինելու և ելույթ ունենալու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին՝ այդ մարմիններում նիստերի իրականացման սահմանված կարգերին համապատասխան, եթե քննարկվում են մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող հարցեր:
Ազգային ժողով է ներկայացվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (հարակից օրենքների նախագծերի հետ միասին), որով սահմանվել է այն անձանց շրջանակը, ովքեր իրավունք ունեն ներկա գտնվելու Կառավարության նիստերին: Թեպետ այդ անձանց շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանն ընդգրկված չէ, սակայն նախագծով նախատեսվել է, որ Կառավարության նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն վարչապետի կողմից հրավիրված այլ անձինք:
Վերոնշյալը հիմք է հանդիսացել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի մշակման համար:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարող է մասնակցել Կառավարության նիստերին վարչապետի հրավերի հիման վրա:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ամրագրել Մարդու իրավունքների պաշտպանի՝ Կառավարության նիստերին մասնակցելու դեպքերը:
project.old_project_time.text
16.02.2018 - 04.03.2018
project.type.title
Օրենք
project.area.title
Արդարադատություն
project.ministry.title
Արդարադատության նախարարություն
project.views.title 7700
project.print.title18.02.2018
Կարծում եմ նման ձևակերպման դեպքում անհրաժեշտ է ներառել նաև հրավերքի պարտադիր դեպքեր, ուստի առաջարկում եմ նախատեսել պարտադիր հրավերքի դրույթներ, քանի որ նման պայմաններում սահմանափակվում է պաշտպանի ներկայումս գործող իրավունքը
16.02.2018
Կարծում ենք, որ իմպերատիվ կերպով օրենսդրորեն պետք է կարագվորվի Մարդու իրավունքների պաշտպանի, կամ նրա ներկայացմամբ՝ իր ներկայացուցչի, մասնակցությունը ՀՀ կառավարության, ՀՀ պետական կառավարման հանրապետական ու տարածքային մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին՝ ըստ Մարդու իրավունքների պաշտպանի ցանկության ու ընտրության: Այլապես հնարավոր է, որ ՀՀ վարչապետը կամ կառավարման մարմինների մյուս ղեկավարները պարզապես չհրավիրեն Մարդու իրավունքների պաշտպանին կամ նրա ներկայացուցչին մասնակցելու այդ նիստերին: Դա կհակասի Մարդու իրավունքների պաշտպանության ՀՀ ռազմավարության հիմնադրույթներին եւ այլ միջազգային իրավական ակտերին՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ"