base.notification_banner.text

Սոցիալական ծառայություններ տրամադրող տարբեր մարմինների և կազմակերպությունների աշխատողների որակավորման բարձրացումն իրականացվում է վերապատրաստումների կամ «Սոցիալական աշխատանք» հատուկ դասընթացների միջոցով: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ձևավորել սոցիալական աշխատողների պրոֆեսիոնալ անձնակազմ:

Օրենքի նախածով նախատեսվում է սոցիալական աջակցության բնագավառում իրականացվող աշխատանքները դնել պրոֆեսիոնալ հիմքերի վրա: Սոցիալական աջակցության համակարգում նախատեսվում է, որ աշխատելու են «սոցիալական աշխատող» որակավորում ունեցող անձինք: Միաժամանակ, ձևավորովում է մասնագիտական (պրոֆեսիոնալ) հանրություն՝ ինքնավար մի ինստիտուտ՝  սոցիալական աշխատանքի մասնագետների պալատ, որին օրենքի ուժով վերապահվում է սոցիալական աշխատանքի մասնագիտական պատշաճ մակարդակ ապահովելու լիազորությունները:

Կատարելագործվում է նաև սոցիալական աշխատողների մասնագիտական գիտելիքների որակավորման գործող ընթացակարգը, մասնավորապես, ներդրվում է հավաստագրման համակարգ, որը հնարավորություն կտա նաև բարձրացնել տրամադրվող սոցիալական ծառայությունների որակը:

Նախագծով կարգավորվում են սոցիալական աշխատողի կարգավիճակի, սոցիալական աշխատանքի մասնագիտացման, վերապատրաստման, հավաստագրման, սոցիալական աշխատանքի մասնագետների պալատի կազմավորման հետ կապված հարաբերությունները:

 

 

  • project.old_project_time.text

    20.02.2018 - 07.03.2018

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Սոցիալական ապահովություն

  • project.ministry.title

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • project.discussion_date.title

    20.02.2018

  • project.discussion_address.title

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 10855

project.print.title

project.sentences.title

07.03.2018

Առաջարկում ենք Նախագծի Հոդված 2-ի 1-ին մասի 1-ին կետը հետևյալ կերպ՝ «1) շահառու` անհատ, ընտանիք, սոցիալական այլ խումբ, համայնք, որին սոցիալական աշխատանքի մասնագետի կողմից տրամադրվում են սոցիալական ծառայություններ.» , հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցիալական աշխատողի շահառուների թվում կարող է լինել նաև համայնքը։

07.03.2018

Առաջարկում ենք Նախագծի Հոդված 8-ի 5-րդ մասը խմբագրել հետևյալ կերպ՝ «Սոցիալական սատարող կարող է լինել նաև այլ միջին կամ նախնական մասնագիտական կրթություն ունեցող և «Սոցիալական սատարող» մասնագիտության հատուկ դասընթացներ ավարտած, համապատասխան վկայական ստացած հայերենին տիրապետող և սոցիալական սատարողի հավաստագիր ունեցող գործունակ ֆիզիկական անձը:», «սոցիալական աշխատողի հավաստագիր» և «Սոցիալական աշխատողի» մասնագիտության հատուկ դասընթացներ բառերը համապատասխանաբար փոխարինելով «սոցիալական սատարողի հավաստագիր» և «Սոցիալական սատարող» մասնագիտության հատուկ դասընթացներ բառերով

07.03.2018

Առաջարկում ենք Հոդված 8-ի 10-րդ մասը՝ Սոցիալական դեպք վարելու իրավունք ունի միայն սոցիալական աշխատողը, նախատեսել 9-րդ հոդվածի 2-րդ մասում, քանի որ խոսքն իրավունքի մասին է։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text