base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (լրամշակված տարբերակ)

Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում նախագծով առաջարկվող լրացումների և փոփոխությունների ամրագրումը կնպաստի ներկայումս տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում առկա օրենսդրական բացերի կարգավորմանը՝ մշակել և արդիականացնել միջազգային նորմերին համահունչ տեխնիկական անվտանգության նորմեր և կանոններ, էապես բարելավվել և որակական նոր մակարդակի հասցնել ՀՀ տարածքում շահագործվող օբյեկտների համալիր անվտանգությունը, նվազագույնի հասցնել հնարավոր տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման հավանականությունը, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մարդկային բազմաթիվ զոհերի, մարդկանց առողջության ու շրջակա միջավայրին հասցվող զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման: Օրենքում կատարվող լրացումների և փոփոխությունների վերջնական արդյունքն իր հերթին կբերի տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում ազգաբնակչության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովմանը, տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացման արդյունավետության բարձրացմանը:

  • project.old_project_time.text

    01.03.2018 - 16.03.2018

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Արտակարգ իրավիճակներ

  • project.ministry.title

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 12624

project.print.title

project.sentences.title

17.03.2018

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում՝ 8-րդ մասում «գործարկման» բառից հետո լրացնել «(վերագործարկման)» բառը. Լրացնել նոր պարբերություններով հետևյալ բովանդակությամբ՝ «ապահովագրական ընկերություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովագրական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ. ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ -Իսկ ի՞նչ է սպասվում այն կազմակերպություններին, որոնք արդեն իսկ ապահովագրվել են կամ ապահովագրում են իրենց գործունեունեությունը օտարերկրյա ապահովագրական կազմակերպություններում, քանի որ ՀՀ ապահովագրական կազմակերպությունները չեն կարողանում համապատասխան մասնագիտական գնահատում կատարել թե տեխնիկական սարքավորումների, թե մասնագետների պակասի պատճառով: Մյուս պարագայում ՀՀ ապահովագրական ընկերությունը՝ ներգրավելով օտարերկրյա մասնագետի իր տեխնիակական միջոցներով՝ տրամադրում է անհամեմատ բարձր արժեքով ծառայությունը, ինչը հավելյալ բեռ է տնտեսվարողի համար:

17.03.2018

փորձագետ կամ փորձագիտական խումբ` բարձրագույն մասնագիտական կրթություն և տեխնիկական անվտանգության, այդ թվում հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության կոնկրետ ոլորտում Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից որակավորված մասնագետ կամ մասնագետներ. ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ -Արդյոք լիազոր մարմնի կողմից որակավորման շնորհումը չի առաջացնում շահերի բախում և ոչ հավասար պայմաններ հավատարմագրված ընկերությունների փորձագետների համար, քանի որ լիազոր մարմինը ինքը ևս փորձաքննություն իրականացնող է: Ինչպե՞ս է ստացվում, որ մի փորձաքննություն իրականացնողին հնարավորություն է ընձեռնվում այլ փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների անձնակազմին վերաբերյալ միակողմանի գնահատում անցկացնի և որոշի նրա անձնակազմի գիտելիքների բավարար կամ ոչ բավարար լինենը՝ բնականաբար որոշակի վճարի դիմաց կամ առանց դրա: ՉԷ՞ որ նման գործառույթ արդեն իրականացվում է հավատարմագրման ընթացքում: Այսինքն տնտեսվարողը ստիպված է բազմակի անգամ վճարել նմանատիպ ծառայության համար կամ բազմակի անգամ անցնի իրար լիովին նման գնահատումների միջով: Այս փոփոխությունը միայն լծակ է մրցակիցների գործունեությունը սահմանափակելու համար: Մեր կողմից միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը նմանատիպ շահերի ակնհայտ բախում առաջացնող արդյունքներ ցույց չտվեց:

17.03.2018

առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «գ», «դ», «ե» ենթակետերով և 4-րդ, 6-րդ կետերով սահմանված բնորոշմանը համապատասխան արտադրական վտանգավոր օբյեկտ. ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ -Արտադրական վտանգավոր օբյեկտները, միջազգային փորձը ուսումնասիրելով, լինում են մի քանի խմբի և ոչ թե առանձնապես կամ ոչ ԱՅՆՔԱՆ առանձնապես...,ոչ մի երկրում, ոչ մի արդյունաբերական ոլորտ ամբողջությամբ չի համարվում ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ: Վտանգավորության կարգը սահմանվում է ելնելով մի շարք չափանիշներից, ինչը նախագծի մեջ հաշվի առած չէ: Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին մենաշնորհային լիազորություններ տալը մի շարք հարցեր է առաջացնում՝ - ԱՎՕ շահագործող ընկերության ընտրության սահմանափակում առավել որակյալ կամ մատչելի ծառայության ընտրության, միայն առողջ մրցակցությունից է ձևավորվում որակյալ և պատշաճ արդյունք, - Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքին համապատասխան հավատարմագրված ընկերությունների նկատմամբ անհավասար մրցակցության ստեղծում - Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-Ի մասնագիտական իրազեկվածության նկատմամբ անվստահություն, քանի որ Հավատարմագրված ընկերությունները գործունեություն են ծավալում միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան՝ հստակ սահմանված գործընթացներով, ինչն էլ վերջին տարիներին որոշ հավատարմագրված ընկերությունների դարձրել է առավել պահանջված որակ/գին տեսանկյունից: Տպավորություն է ստեղծվում, որ օրենքի փոփոխությունը մրցակցությանը չդիմալու ելք է, որը բարձրաձայնվում է որպես մարդու և շրջակա միջավայրի պաշտպանություն, պետ. բյուջե 15 մլն. դրամ ավել վճարելու զվարճալի անհիմն խոստումներ և այլն:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text