base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ԱՊԱՍՏԱՐԱՆԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1078-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծով սահմանվում են ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանի և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջների ցանկը և  բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը:

  • project.old_project_time.text

    07.04.2018 - 23.04.2018

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Սոցիալական ապահովություն

  • project.ministry.title

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 7503

project.print.title

project.sentences.title

23.04.2018

18.01.2018 թվականին Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» 11.05.2011 թվականի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի 23-րդ հոդվածով սահմանվում է մասնակից պետությունների՝ ապաստարանների ստեղծման եւ դրանց տրամադրման պարտավորությունը։ Կոնվենցիայի բացատրական զեկույցով (https://rm.coe.int/16800d383a) հստակ սահմանվում է, որ ապաստարանների նպատակն է անհապաղ ապահովել տուժածների, հատկապես կանանց եւ երեխաների համար անվտանգ բնակեցման ապահովումը, երբ նրանց համար ապահով չէ այլեւս շարունակել բնակվել իրենց տանը։ Միեւնույն ժամանակ նշված զեկույցով սահմանվում է, որ ժամանակավոր կամ ընդհանուր ապաստարանները, ինչպիսին են անօթեւանների ապաստարանները, բավարար չեն եւ չեն ապահովվում անհրաժեշտ աջակցություն ընտանեկան բռնության զոհերին: Նման իրավիճակում հայտնված անձինք բախվում են բազմաթիվ խնդիրների հետ, որոնք կապված են իրենց առողջության, անվտանգության, ֆինանսական վիճակի եւ իրենց երեխաների բարեկեցության հետ: Նման ապաստարաններն ապահովում են կանանց եւ իրենց երեխաներին աջակցության տրամադրում՝ հնարավորություն ընձեռելով նրանց հաղթահարել իրենց տրավմատիկ փորձառությունները, թողնել բռնության հարաբերությունները, վերականգնել իրենց ինքնագնահատականն ու հիմք ստեղծել իրենց անկախ կյանքի ընտրության համար: Հաշվի առնելով վերոգրյալն ու հարցի կապակցությամբ առկա միջազգային լավագույն փորձը՝ Եվրոպայի խորհրդի կողմից մշակվել են ընտանեկան բռնության զոհերի ապաստարանների վերաբերյալ նվազագույն չափանիշներ (այսուհետ՝ Նվազագույն չափանիշներ - https://rm.coe.int/1680096e49), որոնք նպատակահարմար է կիրառել համապատասխան իրավական ակտեր մշակելիս։ Հիմք ընդունելով Նվազագույն չափանիշների դրույթները՝ առաջարկում ենք Նախագծում կատարել հետեւյալ փոփոխությունները.

23.04.2018

Նվազագույն չափանիշներով սահմանվում է, որ ապաստարաններում ծառայություններ տրամադրող անձնակազմը պետք է կազմված լինի իգական սեռի աշխատակիցներից։ Նման չափանիշն, ի թիվս այլ միջազգային փաստաթղթերի, բխում է նաեւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով ամրագրված ֆիզիկական եւ անձնական կյանքի հարգանքի սկզբունքից։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծով կարգավորել նաեւ այդ հարցը։

23.04.2018

Նախագծի Հավելված № 2-ով սահմանվել է ընտանիքում բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձեւը, որի 7.1 կետից հետեւում է, որ պայմանագիրը կնքվելու է որոշակի ժամանակահատվածով։ Միեւնույն ժամանակ, սակայն, Նախագծով կարգավորված չէ այն հարցը, թե ինչ է տեղի ունենալու այն պարագայում, երբ կնքված պայմանագրով սահմանված ժամկետն ավարտվի, բայց ապաստարանում գտնվող անձինք դեռեւս կարիք ունենան գտնվելու ապաստարանում։ Ասվածի կապակցությամբ հարկ է նշել, որ Նվազագույն չափանիշներով նախատեսվում է, որ ապաստարանների ծառայությունները պետք է հասանելի լինեն շահառուների համար այնքան ժամանակ, որքան վերջիններս դրա անհրաժեշտությունն ունեն։ Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով ապաստարաններում գտնվող շահառուների պաշտպանության եւ ապահովության կարեւորությունը՝ առաջարկում ենք Նախագծով սահմանել, որ Պատվիրատուն ողջամիտ ժամկետում համապատասխան քայլեր պետք է ձեռնարկի ապահովելու շահառուների տեղափոխումն այլ ապաստարաններ՝ մինչ Պատվիրատուի եւ Կատարողի միջեւ կնքված պայմանագրի ժամկետի լրանալը։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text