project.favorite.title
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - project.vote.yes
-
2 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 03.05.2018 15:58:27 | Հայաստանի Հանրապետության Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի 13 հոկտեմբերի 2017թ-ի նիստում հաստատվեցին առողջապահության ոլորտի կոռուպցիոն մի շարք ռիսկեր, դրանց հաղթահարման միջոցառումները ( http://www.gov.am/am/anti-corruption-sessions/ ) որոնք հետագայում հաստատվեցին ՀՀ կառավարության 18 հունվարի, 2018 թ-ի թիվ 133–Ն որոշման N3 հավելվածով , միաժամանակ սահմանելով ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը: ( https://www.e-gov.am/gov-decrees/item/29926/ ) Որոշման 14 կետի 4-րդ ենթակետի 1) պարբերությամբ պահանջվում է. ,, Փոխել փաստաթղթի կառուցվածը, այն դարձնելով կիրառման համար ավելի դյուրին, այնպես, որ ամեն մի մասնագիտական կաբինետի կամ բաժանմունքին առաջադրվող պահանջները գրված լինեն հենց իր կետում, ոչ թե մի քանի էջ հետո, կամ հղումների մեջ կամ էլ մի այլ ,,թաքնված,, տեղում: Նույն որոշման 14 կետի 7-րդ ենթակետը պահանջում է. ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N1936-Ն որոշման վերանայում՝ ՀՀՇՆ «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի և ՀՀՇՆ «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի բուժական կազմակերպությունների նախագծման կանոնների հավաքածուի դրույթներին ու պահանջներին համապատասխան: Այս առումով որոշման ներկա տարբերակում, որևէ բառ չկա առաջարկվող ամեն մի կաբինետի համար պարտադիր առաջարկվող շինարարական նորմերի մասին կամ , եթե դեռ շինությունների նորմերը սահմանող փաստաթուղթը պատրաստ չէ, հղում այդ փաստաթղթին, թե ինչպիսի մակերեսներից պետք է այն բաղկացած լինի: |
|
|||
2 | 03.05.2018 15:58:27 | Առաջարկում եմ ավելացնել կետ, որը կնախատեսեր դատաբժշկական ամբուլատոր խորհրդատվության իրականացում, որը առայժմ բացակայում է, սակայն դրա բացակայությունը որևէ ձևով չի հիմնավորվում: |
|
|||
3 | 03.05.2018 15:58:27 | Առաջարկում եմ մի շարք տեղերում կիրառվող ,, Բժշկական քննության բազմոց,, բառակապակցությունը փոխարինել ,,Բժշկական քննության թախտ,, բառերով: |
|
|||
4 | 03.05.2018 15:58:27 | Առաջարկում եմ մի շարք տեղերում կիրառվող ,, Անհետաձգելի բուժօգնության պահարան,, բառակապակցությունը փոխարինել ,, Անհետաձգելի բուժօգնության դեղամիջոցների և բժշկական պարագաների պահարան,, բառերով: |
|
|||
5 | 03.05.2018 15:58:27 | 1.34 կետում նշված ,,սղոցները,, փոխարինել ,,բժշկական սղոցներ,, բառերով |
|
|||
6 | 03.05.2018 15:58:27 | 77.1 կետու ,,հեռուստացույց,, ունենալու պահանջը անհասկանալի է, գուցե կիրառվի ,,մոնիտոր,, բառը: |
|