14.07.2018
Հայաստանի սոցիալական պայմաններին համապատասխան անհամարժեք վարձեր են սահմանվել բժշկական կրթության համար՝ վեց տարի 900,000 դրամ ուսման վարձ վճարել բժիշկ դառնալու համար, իսկ հետո էլ 2-3 տարի 750,000 կամ 1,050,000 մասնագիտանալու համար:
Լրամշակվող
4 - project.vote.yes
8 - project.vote.no
Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2018/2019 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների:
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2018/2019 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի առկա ուսուցմամբ թափուր մնացած տեղերը բարձրագույն ուսումնական հաստատություններում վերաբաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը՝ համաձայն Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած լրացուցիչ հայտերի՝ տրամադրված տեղերի շրջանակներում:
project.old_project_time.text
28.06.2018 - 14.07.2018
project.type.title
Որոշում
project.area.title
Կրթություն և գիտություն
project.ministry.title
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
project.views.title 10171
project.print.title14.07.2018
Հայաստանի սոցիալական պայմաններին համապատասխան անհամարժեք վարձեր են սահմանվել բժշկական կրթության համար՝ վեց տարի 900,000 դրամ ուսման վարձ վճարել բժիշկ դառնալու համար, իսկ հետո էլ 2-3 տարի 750,000 կամ 1,050,000 մասնագիտանալու համար:
14.07.2018
Զարգացած երկրներում կլինիկական մասնագիտացում անցնող բժիշկները համարվում են լիարժեք աշխատողներ եւ կատարած աշխատանքի համար ստանում են համընդհանուր կերպով սահմնաված աշխատավարձ: Օրդինատորների մասնագիտացումը կառավարում է ոչ թե ԿԳՆում նստած չինովնիկը, կամ բժշկական համալսարանը, այլ՝ հիվանդանոցները՝ ըստ մասնագետների պահանջների: Օրինակ, ԱՄՆում բժշկության դպրոցը իրավասու է միայն բժշակական որակավորում տալու համար, իսկ օրդինատուրների կրթությամբ զբաղվում են կիս հիվանդանոցները: Harvard Medical School-ը առաջարկում է MD կամ MD/PhD ասիտիճանի կրթություն: Իսկ վիրաբույժ դառնալու համար շրջանավարտը արդեն պետք է դիմի Massachusetts General Hospital. ԱՄՆում գործում է օրդինատուրա դիմելու կենտրոնացված համակարգը՝ Residency Matching Program, որը հնարվորություն է տալիս տեսանելի դարձնել մագնագետների պահանջարկը եւ առկա տեղերը: Բացի դա, սա հնարավորություն կտա մարզային հիվանդանոցներին լուծել մասնագետների պհանաջարկը. եթե որեւէ մասնագետի ավելցուկ կա մայրաքաղաքում, ապա շրջանավարտը կարող է մասնագիտանալ մարզային հիվանդանոցում:
12.07.2018
Առաջարկում եմ ավելացնել ուռուցքաբանության օրդինատուրայի անվճար տեղ(եր): ՀՀում այսօր շատ կարևոր ոլորտներից է օնկոլոգիայի ոլորտը և լավագույն ուսանողները պետք է հնարավորություն ունենան սովորել այդ բաժնում անվճար հիմունքներով: Հուսամ՝ առաջարկս կբավարարվի, հաշվի առնելով ուռուցքային հիվանդությունների հսկա թիվը մեր երկրում: