base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

--------2018 թվական ---Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի «Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը և այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1608-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1422-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 4-րդ կետում «7» թիվը փոխարինել «5» թվով,

2) 6-րդ կետի 1-ին ենթակետի ա. և բ. պարբերություններից հանել «տեղեկատվական միջոցը, որի միջոցով տարածվելու է գովազդը» բառերը,

3) 6-րդ կետի 3-րդ ենթակետը, 10-րդ կետը, 12-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերը, 20-21-րդ կետերը, Ձև 3-ը և Ձև 4-ն ուժը կորցրած ճանաչել,

4) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Գովազդի թույլտվության մասին հայտը մերժվում է, եթե թերի է լրացված (չեն լրացվել սույն կարգին համապատասխան նախարարության կողմից պատշաճ ծանուցվելուց հետո) կամ չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:»,

5) 17-րդ կետը շարադրել ` հետևյալ խմբագրությամբ.

«17. Գովազդատուն գովազդը կարող է տեղադրել միայն սույն կարգով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ:»,

6) 18-րդ կետից հանել «(ներառյալ գովազդի տեքստի փոփոխության)» բառերը,

7) 25-րդ կետից հետո լրացնել նոր՝ 25.1 կետ` հետևյալ բովանդակությամբ.

«25.1 Դեղի գովազդի մեջ պետք է ներառված լինի հետևյալ նախադասությունը` «Դեղն ունի հակացուցումներ, այն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի  հետ»,

8) լրացնել նոր 33-րդ կետ` հետևյալ խմբագրությամբ.

«33. Բուժական մեթոդի կամ բուժտեխնիկայի գովազդի մեջ պետք է ներառված լինի հետևյալ նախադասությունը. «Կան հակացուցումներ, անհրաժեշտ է խորհրդակցել բժիշկի հետ:»,

9) Ձև 1-ի «Տեղեկատվության միջոցի տեսակն ու անվանումը» բառերը հանել,

10) Ձև 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին կետի 7-րդ և 8-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: 

 

 

ՆԱԽԱԳԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍ ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ`

  • project.old_project_time.text

    02.07.2018 - 20.07.2018

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Առողջապահություն

  • project.ministry.title

    Առողջապահության նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 9320

project.print.title

project.sentences.title

06.07.2018

Արգելել բոլոր տեսակի դեղերի գովազդը ոչ միայն զլմներով, այլ տարբեր բժշկական հաղորդումներով:

06.07.2018

Արգելել կասկածելի արդյունավետությամբ կիրառվող ոչբժշկական «բժշկական միջոցառումների» ցուցադրումն ու ակտիվորեն քարոզել բնակչությանը զերծ մնալ դրանց հաճախումից:

06.07.2018

Ռադիոյով դեղի գովազդի ժամանակ լիցենզիայի համարը ասելու մասը արագացված են ասում և համարյա հնարավոր չէ բառերը տարբերակել (լսել եմ Kiss FM-ով) ուր մնաց լսել լիցենզիայի համարը։ Խնդրում եմ դա էլ ի նկատի ունենալ։ Համոզված եմ, որ գովազդի մեջ պարտադրված ցանկացած ինֆորմացիան գովազդային ժամանակը և փողերը խնայելու նպատակով նորից կդիմեն նույն հնարքին։ Էդ խնդրի լուծումը օրենքով պարտադրել է պետք՝ ասենք սահմանել առավելագույն խոսելու արագություն (բառ/րոպե կամ տառ/րոպե) գովազդի այդ հատվածների համար, որ ռադիոլսողը/հեռուստադիտողը կարողանա հստակ լսել դա։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text