base.notification_banner.text

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

project.old_project_time.text 19.11.2024 - 04.12.2024

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԴՐԱՆՑ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տեղական վճարների դրույքաչափերը, օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում, սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ, համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:   Տեղական վճարները սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովմանը։
project.countdown.text
0 31

project.old_project_time.text 19.11.2024 - 04.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան՝ համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական տուրքերը։ Նույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետին և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ,  9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան՝ տեղական տուրքերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է ավագանին՝ համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ։ Հիմք ընդունելով վերը շարադրվածը և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոշման նախագծով առաջարկվում է սահմանել Ջրվեժ համայնքում տեղական տուրքերի 2025 թվականի տեսակներն ու դրույքաչափերը։
project.countdown.text
0 30

Լրամշակվող

project.old_project_time.text 20.03.2024 - 18.04.2024

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելու կամ չվճարելու դեպքում իրավաբանական  անձ-գործատուի տնօրենի պատասխանատվության վերաբերյալ կարգավորումները կվերանայվեն: Ակնկալվում է նաև, որ ավելի գործուն մեխանիզմներ կստեղծվեն աշխատողներին վճարման ենթակա աշխատավարձերի և այլ գումարների վճարումը գործատուների կողմից ժամանակին կատարելուն պարտավորեցնելու ուղղությամբ:
project.countdown.text
1 56

project.old_project_time.text 05.03.2024 - 24.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ (ՀԱՐՑԱՇԱՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածով սահմանված են համատարած հաշվառումներին վերաբերող դրույթներ, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետությունում իրականացվող համատարած հաշվառումներն են մարդահամարը, գյուղատնտեսական և տնտեսական համատարած հաշվառումները: Մարդահամարները և գյուղատնտեսական համատարած հաշվառումներն անցկացվում են առնվազն 10 տարին մեկ: Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է, որ համատարած հաշվառում անցկացնելու մասին որոշումը, որով սահմանվում են համատարած հաշվառման անցկացման ժամկետները, ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ ուշ, քան համատարած հաշվառումը սկսելուց երկու տարի առաջ: Օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ համատարած հաշվառումների անցկացման ժամկետները, ծրագրերը (հարցաշարերը), փորձնական հաշվառումների անցկացման տարածքները, հանրապետական և մարզային հանձնաժողովների կազմը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշմամբ, իսկ փաստաթղթերը՝ (հարցաթերթ, կազմակերպահրահանգչական, մեթոդաբանական և այլ փաստաթղթեր) հաստատում է Պետական խորհուրդը: Օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասը պարունակում է Կառավարության համար լիազորող նորմ՝ նորմատիվ որոշմամբ հաստատելու համատարած հաշվառումների անցկացման ժամկետները, ծրագրերը (հարցաշարերը), փորձնական հաշվառումների անցկացման տարածքները, հանրապետական և մարզային հանձնաժողովների կազմը:
project.countdown.text
0 36
home.european_union.image_alt
home.european_union.text