base.notification_banner.text

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

Լրամշակվող

project.old_project_time.text 13.11.2019 - 01.12.2019

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագիծ 2004 թվականի դեկտեմբերի 24-ին ընդունված և 2005 թվականի փետրվարի 10-ից կիրառության մեջ դրված ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը անմիջական գործողության իրավական ակտ է, որը միասնական, համակարգված և համապարփակ կարգավորում է քրեակատարողական ոլորտի հասարակական հարաբերությունները:  Բարձր գնահատելով ՀՀ քրեակատարողական գործող օրենսգրքի դերը մեր երկրի իրավական համակարգում՝ միաժամանակ պետք է նշել, որ ժամանակակից պայմաններում այն օբյեկտիվորեն այլևս ի վիճակի չէ բավարար չափով իրացնել իրավական պետության ժողովրդավարական նվաճումները: Այս առումով, Օրենսգրքի կիրառության շուրջ տասնհինգ տարիների ընթացքում երկրի հասարակական և քաղաքական կյանքում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք անխուսափելի փոփոխություններ էին ենթադրում քրեական պատիժների կատարման և կրման հետ կապված հիմնական իրավական ակտում: Ըստ այդմ՝ մշակվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի ամբողջությամբ նոր խմբագրությամբ նախագիծը: Նախագծի ընդունմամբ ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը կդառնա քրեական արդարադատության ոլորտում կիրառվող հարկադրանքի միջոցների պատշաճ կիրառություն ապահովող, միջազգային ժամանակակից իրավաբանության ու փորձի վրա հիմնված, ժամանակակից իրավամտածողությունն արտահայտող իրավական նոր սերնդի միասնական այն փաստաթուղթը, որը կամբողջացնի քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները:
project.countdown.text
23 7730

project.old_project_time.text 08.11.2019 - 28.11.2019

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ ՀՀ Սահմանադրությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանող, քրեական վարույթը համակարգված ձևով կանոնակարգող, սկզբունքորեն նոր օրենսգիրք, որը թույլ կտա քրեական դատավարության շրջանակներում  ապահովել հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը, քրեական արդարադատության ոլորտում բարձրացնել դատական իշխանության հեղինակությունը և դատարանի դերը, սահմանել ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթների իրականացման արդյունավետ կարգ, ինչպես նաև իրավունքի հանրաճանաչ սկզբունքների հիման վրա երաշխավորել քրեադատավարական ոլորտ ներգրավված անձանց իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանությունը:
project.countdown.text
0 17746

Լրամշակվող

project.old_project_time.text 27.09.2019 - 06.12.2019

"Անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագիծ Օրենքի նախագծում՝ ներառված մի շարք հասկացություններ տրվում են նոր խմբագրությամբ, ինչպես նաև լրացվում է նոր հասկացություններով, հստակեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության, անտառների կայուն կառավարման և վերահսկողության ոլորտում պետական լիազորված մարմինների, ինչպես նաև անտառների կայուն կառավարման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների, անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունները, միաժամանակ վերջինիս դեպքում ներկայումս լիազորություններ սահմանված չեն։ ամրագրվում է, որ Հայաստանի Հանրապետությունում անտառները և անտառային հողերն ունեն բազմագործառնական նշանակություն, անտառների գործառնական նշանակությունը սահմանվում է անտառկառավարման պլաններով, բազմագործառնական գոտիավորման միջոցով, տարանջատվել և հստակեցվել են անտառային ֆոնդի պետական հաշվառման և անտառային պետական կադաստրի վարման դրույթները: Անտառային տնտեսության վարումն իրականացնելու համար նախատեսվում են երկարաժամկետ և տարեկան գործողությունների պլանների առկայություն, ամրագրվել է ժամկետ, որի ընթացքում ծառազրկված անտառային հողերում պետք է իրականացվի անտառվերականգնման աշխատանքներ, նախապես ունենալով անտառվերականգնման նախագծեր, հստակեցվել և լրացվել են անտառօգտագործման տեսակներն անտառներում և անտառային հողերում:
project.countdown.text
2 7191

Լրամշակվող

project.old_project_time.text 21.08.2019 - 06.09.2019

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ Տնտեսության բոլոր ճյուղերում տնտեսական մրցակցության հնարավոր սահմանափակումներից խուսափելու և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան անհամատեղելի օժանդակությունները դադարեցնելու նպատակով հստակեցվում և լրամշակվում է պետական օժանդակության հասկացությունը, տեսակները, եղանակները, պետական օժանդակությունների վերաբերյալ գրանցամատյանի վարելու պահանջ, պետական օժանդակության տրամադրման համար հայտարարագրի ներկայացման, դրա գնահատման, տեղեկատվության ներկայացման կարգը, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լիազորությունները տվյալ ոլորտում և այլն: Նախագծերի փաթեթը լրամշակելու է  «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածով ամրագրված պետական օժանդակության վերաբերյալ գործող դրույթները՝ պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության կարգավորումները համապատասխանեցնելով միջազգային լավագույն փորձին:
project.countdown.text
0 8184

Լրամշակվող

project.old_project_time.text 09.08.2019 - 26.08.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ, որը մի կողմից թույլ կտա արդյունավետ պայքար մղել դատական իշխանությունում կոռուպցիայի, հովանավորչության, անձնական կապերով առաջնորդվելով դատական ակտ կայացնելու, մարդու իրավունքների հիմնարար խախտումները կոծկելու դեմ, մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի չխաթարել դատական համակարգի անկախությունը և կայունությունը, քանի որ ողջ գործընթացի հիմնական պատասխանատուն լինելու է հենց դատական իշխանության անկախության ապահովման սահմանադրական առաքելությամբ օժտված՝ Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորների դեպքում՝ Սահմանադրական դատարանը: Ի հավելումն, նախագծերի ընդունման արդյունքում կապահովվեն հայտարարագրման ինստիտուտի նպատակների ամբողջական իրացումը, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային  ծառայողների անօրինական գործունեության արդյունքում ստացած  եկամտի, գույքի նկատմամբ վերահսկողության լրիվությունը և արդյունավետությունը, կսահմանվեն անհրաժեշտ կառուցակարգեր՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից գործառույթների լիարժեք իրականացման համար, օրենսգրքով կսահմանվի կոռուպցիոն հանցագործությունների սպառիչ ցանկը:
project.countdown.text
94 26285

Լրամշակվող

project.old_project_time.text 07.03.2019 - 22.03.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆ Նախագծով կատարված փոփոխության արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված խրախուսական նորմը չի տարածվելու նույն օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի նկատմամբ:
project.countdown.text
0 8644

Չընդունված

project.old_project_time.text 05.02.2019 - 21.02.2019

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր   «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր)` 1. նախատեսվել է պետության, ինչպես նաև պետության մասնակցությամբ կազմակերպությունների հետ պայմանագիր կնքելիս կոնտրագենտների կողմից իրենց իրական շահառուներին առնչվող տեղեկատվության անվերապահ բացահայտման պարտականություն՝ այդ մասին նոտարի մոտ արված բանավոր հայտարարություն ներկայացնելու միջոցով, ընդ որում, նոտարի մոտ արված բանավոր հայտարարությունը ճշմարտացի լինելու վերաբերյալ կեղծ երդում տալու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 338.1-ին հոդվածով. 2. կեղծ տեղեկություններ տրամադրելու կամ տրամադրված տեղեկություններում փոփոխություն տեղի ունենալու պարագայում այդ մասին նոր հայտարարարություն չներկայացնելու համար նախատեսվել է պետության, ինչպես նաև պետության մասնակցությամբ կազմակերպությունների՝ կնքված պայմանագրից միակողմանի հրաժարվելու և պայմանագրի լուծմամբ պատճառված վնասների հատուցում պահանջելու իրավունքը:
project.countdown.text
1 6979

project.old_project_time.text 17.10.2018 - 02.11.2018

ՕՐԵՆՔ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու  մասին» օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է պետության կողմից կենտրոնացված կարգով դեղերի ձեռք բերումը ավելացված արժեքի հարկից ազատելու անհրաժեշտությամբ:  
project.countdown.text
0 6765
home.european_union.image_alt
home.european_union.text