base.notification_banner.text

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

ընդունված

project.old_project_time.text 01.03.2018 - 22.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն և 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N595-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N728-Ն և 2012 թվականի մայիսի 10-ի N595-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում Վարպետաց թաղամասի կառուցապատման նպատակով Սպիտակ համայնքից ձեռք բերված հողամասի չկառուցապատված մասը համայնքին վերադարձնելու և Վարպետաց թաղամասի տարածքը՝ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների ցանկից հանելու անհրաժեշտությամբ:
project.countdown.text
0 6615

ընդունված

project.old_project_time.text 01.03.2018 - 20.03.2018

<<ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին>> Մ5, Արմավիր –Սարդարապատի հուշահամալիր ավտոճանապարհի կմ 43+800-կմ 53+235 հատվածի ասֆալտապատման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին
project.countdown.text
0 6815

Լրամշակվող

project.old_project_time.text 01.03.2018 - 16.03.2018

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (լրամշակված տարբերակ) Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում նախագծով առաջարկվող լրացումների և փոփոխությունների ամրագրումը կնպաստի ներկայումս տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում առկա օրենսդրական բացերի կարգավորմանը՝ մշակել և արդիականացնել միջազգային նորմերին համահունչ տեխնիկական անվտանգության նորմեր և կանոններ, էապես բարելավվել և որակական նոր մակարդակի հասցնել ՀՀ տարածքում շահագործվող օբյեկտների համալիր անվտանգությունը, նվազագույնի հասցնել հնարավոր տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման հավանականությունը, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մարդկային բազմաթիվ զոհերի, մարդկանց առողջության ու շրջակա միջավայրին հասցվող զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման: Օրենքում կատարվող լրացումների և փոփոխությունների վերջնական արդյունքն իր հերթին կբերի տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում ազգաբնակչության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովմանը, տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացման արդյունավետության բարձրացմանը:
project.countdown.text
0 12742

ընդունված

project.old_project_time.text 28.02.2018 - 16.03.2018

«Հաշվի օպերատորների գործառույթ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի համատեղ հրաման Ներկայացվող նախագիծն ուղղված է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ  կատարելու  մասին», «Եկամտային  հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսա­թոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրա­ր­կումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 2018թ. փետրվարի 22-ի N 169-Ա որոշման դրույթների կատարման ապահովմանը:
project.countdown.text
0 6280

ընդունված

project.old_project_time.text 28.02.2018 - 16.03.2018

«Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայի սկզբնական անվանական արժեքը սահմանելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրաման Ներկայացվող նախագիծն ուղղված է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ  կատարելու  մասին», «Եկամտային  հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսա­թոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրա­ր­կումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 2018թ. փետրվարի 22-ի N 169-Ա որոշման դրույթների կատարման ապահովմանը:
project.countdown.text
0 6422

ընդունված

project.old_project_time.text 28.02.2018 - 18.03.2018

««Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1064-ն» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 16-ի N 1021-ն» որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշում Ներկայացվող նախագիծն ուղղված է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ  կատարելու  մասին, «Եկամտային  հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսա­թոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրա­ր­կումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 2018թ. փետրվարի 22-ի N 169-Ա որոշման դրույթների կատարման ապահովմանը:
project.countdown.text
0 6161

Ուղարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ

project.old_project_time.text 28.02.2018 - 15.03.2018

<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>>      Օրենքի նախագծի համաձայն սահմանվում է, որ բռնագանձում չի կարող տարածվել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների դրամական ապահովության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին տրվող պատվովճարի վրա:
project.countdown.text
1 7099

project.old_project_time.text 28.02.2018 - 18.03.2018

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծի ընդունման պարագայում կբարձրանա գողության տարբեր տարատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը, դրանց համար նշանակվող պատիժները կլինեն առավել համամասնական, ինչպես նաև կվերանա ստեղծված անպատժելիության մթնոլորտը:
project.countdown.text
0 15898

ընդունված

project.old_project_time.text 27.02.2018 - 20.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ <<Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի մարզպետարաններին գույք ամրացնելու և գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» NՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրի համաձայն՝  -կառուցապատողի կողմից ծրագրի շահառուներից ձեռքբերված տնամերձ հողամասերը (կատարված բարելավումներով հանդերձ) ծրագրի շահառուներին (նախկին սեփականատերերին) վերադարձնելու անհրաժեշտությամբ, - ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N812-Ա որոշման համաձայն ՀՀ Լոռու մարզպետարանին ամրացված թվով 258 բնակելի տները ծրագրի շահառուներին նվիրելու գործընթացի (նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների) ապահովման անհրաժեշտությամբ:
project.countdown.text
1 7097
home.european_union.image_alt
home.european_union.text