base.notification_banner.text

ՀՀ վիճակագրական կոմիտե

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

Լրամշակվող

project.old_project_time.text 16.06.2023 - 03.07.2023

«2024-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի համաձայն` պաշտոնական վիճակագրությունը օրենքով լիազորված մարմինների կողմից պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների պահանջներին համապատասխան, հանրային կյանքի էական և չափակցելի երևույթների թվային արտահայտությամբ մշակված, արտադրված և տարածված, բացառապես վիճակագրական ծրագրերում արտացոլված վիճակագրությունն է, որը ներկայացուցչական հիմքով նկարագրում է Հայաստանի Հանրապետության տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական երևույթները: Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում պաշտոնական վիճակագրության իրագործման հիմքը վիճակագրական ծրագրերն են, որոնք ներառում են երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը: Հնգամյա և տարեկան վիճակագրական ծրագրերը մշակվում են որպես արդյունավետ ռազմավարական և օպերատիվ կառավարման ու համակարգման առանցքային գործիքներ՝ ողջ ազգային վիճակագրական համակարգի համար: Օրենքի 15-րդ հոդվածով սահմանված է, որ հնգամյա վիճակագրական ծրագիրը մշակվում է ազգային վիճակագրական համակարգի համար և սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության ռազմավարական զարգացման ուղղությունները օգտագործողների ընթացիկ և զարգացող կարիքները բավարարելու նպատակով: Հնգամյա վիճակագրական ծրագիրը սահմանում է ազգային վիճակագրական համակարգի հայեցակարգային մոտեցումները և զարգացման գերակա ուղղությունները: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն Օրենքի 14-րդ, 15-րդ և 17-րդ հոդվածների դրույթների պահանջները: Մասնավորապես, կապահովվեն Օրենքի 15-րդ հոդվածի դրույթները, ինչի արդյունքում կսահմանվեն ազգային վիճակագրական համակարգի հայեցակարգային մոտեցումները և զարգացման գերակա ուղղությունները, որն էլ հիմք կհանդիսանա տարեկան վիճակագրական ծրագրի մշակման համար:
project.countdown.text
0 685

Լրամշակվող

project.old_project_time.text 16.06.2023 - 03.07.2023

«2024 թվականի վիճակագրական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ վիճակագրության պետական խորհրդի որոշման նախագիծ «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի համաձայն` պաշտոնական վիճակագրությունը օրենքով լիազորված մարմինների կողմից պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների պահանջներին համապատասխան, հանրային կյանքի էական և չափակցելի երևույթների թվային արտահայտությամբ մշակված, արտադրված և տարածված, բացառապես վիճակագրական ծրագրերում արտացոլված վիճակագրությունն է, որը ներկայացուցչական հիմքով նկարագրում է Հայաստանի Հանրապետության տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական երևույթները: Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում պաշտոնական վիճակագրության իրագործման հիմքը վիճակագրական ծրագրերն են, որոնք ներառում են երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը: Հնգամյա և տարեկան վիճակագրական ծրագրերը մշակվում են որպես արդյունավետ ռազմավարական և օպերատիվ կառավարման ու համակարգման առանցքային գործիքներ՝ ողջ ազգային վիճակագրական համակարգի համար: Օրենքի 16-րդ հոդվածում սահմանված է, որ տարեկան վիճակագրական ծրագիրը հիմնվում է տվյալ ժամանակաշրջանը ներառող հնգամյա վիճակագրական ծրագրի վրա: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն Օրենքի 14-րդ, 16-րդ և 17-րդ հոդվածների դրույթների պահանջները, կհաստատվի տարեկան վիճակագրական ծրագիրը՝ որը հիմնվում է տվյալ ժամանակաշրջանը ներառող հնգամյա վիճակագրական ծրագրի վրա և մշակվում է յուրաքանչյուր տարի պաշտոնական վիճակագրության արտադրողների ցանկի նորացման և ստորև թվարկվածի համար իրավական հիմք ապահովելու նպատակով ու ներառում է՝ 1) տարածման ենթակա ողջ պաշտոնական վիճակագրությունը. 2) պաշտոնական վիճակագրություն արտադրողների կողմից իրականացվելիք վիճակագրական հետազոտությունները. 3) պաշտոնական վիճակագրություն արտադրողներին վարչական տվյալների կամ այլ աղբյուրների տվյալների տրամադրման բոլոր դեպքերը. 4) պաշտոնական վիճակագրության հիմնական մշակումները. 5) վիճակագրական ռեգիստրների վարման և մշակման միջոցառումները:
project.countdown.text
0 723

Լրամշակվող

project.old_project_time.text 02.08.2022 - 17.08.2022

«Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին հերթական գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացնելու ժամկետներ, 2023 թվականին փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացնելու տարածքներ և ժամկետներ հաստատելու, 2024 թվականի գյուղատնտեսական համատարած հաշվառման աշխատանքներին օժանդակելու նպատակով հանրապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածում սահմանված են համատարած հաշվառումներին վերաբերող դրույթներ: Հայաստանի Հանրապետությունում իրականացվող համատարած հաշվառումներն են մարդահամարը, գյուղատնտեսական և տնտեսական համատարած հաշվառումները: Մարդահամարները և գյուղատնտեսական համատարած հաշվառումներն անցկացվում են առնվազն 10 տարին մեկ: Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է, որ համատարած հաշվառում անցկացնելու մասին որոշումը, որով սահմանվում են համատարած հաշվառման անցկացման ժամկետները, ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ ուշ, քան համատարած հաշվառումը սկսելուց երկու տարի առաջ, իսկ 8-րդ մասի համաձայն՝ համատարած հաշվառումների անցկացման ժամկետները, ծրագրերը (հարցաշարերը), փորձնական հաշվառումների անցկացման տարածքները, հանրապետական և մարզային հանձնաժողովների կազմը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշմամբ, իսկ փաստաթղթերը՝ (հարցաթերթ, կազմակերպահրահանգչական, մեթոդաբանական և այլ փաստաթղթեր) հաստատում է Վիճակագրության պետական խորհուրդը:
project.countdown.text
0 1949

ընդունված

project.old_project_time.text 28.06.2022 - 13.07.2022

«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի մարդահամարի ծրագիրը (հարցաշարը) հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող համատարած հաշվառումներն են մարդահամարը, գյուղատնտեսական և տնտեսական համատարած հաշվառումները: Մարդահամարները և գյուղատնտեսական համատարած հաշվառումներն անցկացվում են առնվազն 10 տարին մեկ: Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է, որ համատարած հաշվառում անցկացնելու մասին որոշումը, որով սահմանվում են համատարած հաշվառման անցկացման ժամկետները, ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ ուշ, քան համատարած հաշվառումը սկսելուց երկու տարի առաջ: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ համատարած հաշվառումների անցկացման ժամկետները և ծրագրերը (հարցաշարերը) հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշմամբ, իսկ փաստաթղթերը՝ (հարցաթերթ, կազմակերպահրահանգչական, մեթոդաբանական և այլ փաստաթղթեր) հաստատում է Վիճակագրության Պետական խորհուրդը: Նախագծի ընդունման դեպքում կապահովվի «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի պահանջներին համապատասխան 2022թ.-ի մարդահամարի ծրագրի (հարցաշարի) հաստատումը:
project.countdown.text
0 2480

ընդունված

project.old_project_time.text 28.06.2022 - 13.07.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1115-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 21-րդ հոդվածում սահմանված են համատարած հաշվառումներին վերաբերող դրույթներ, որի 8-րդ մասի համաձայն՝ համատարած հաշվառումների անցկացման ժամկետները, ծրագրերը (հարցաշարերը), փորձնական հաշվառումների անցկացման տարածքները, հանրապետական և մարզային հանձնաժողովների կազմը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշմամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1115-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման՝ հանրապետական հանձնաժողովի կազմում:
project.countdown.text
0 1967

project.old_project_time.text 29.05.2018 - 14.06.2018

«Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ
project.countdown.text
0 9810

ընդունված

project.old_project_time.text 26.09.2017 - 26.10.2017

«Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը միջազգային՝ հատկապես ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական տարածաշրջանի երկրների համար սահմանված ստանդարտներին և 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նախագիծը մշակվել է «Արևելյան Եվրոպայի, Կովկասի և կենտրոնական Ասիայի երկրների համար՝ ՄԱԿ-ի զարգացման հաշվի նախագծի» շրջանակում մշակված «Պաշտոնական վիճակագրության մասին» մոդելային օրենքի հիման վրա (մոդելային օրենքը մշակվել է ՄԱԿ-ի վիճակագրական բաժնի՝ Նյու-Յորք, ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության բաժնի՝ Ժնև, Եվրամիության վիճակագրական ծառայության (Եվրաստատ)՝ Լյուքսեմբուրգ, Եվրոպայի ազատ առևտրի ասոցիացիայի՝ Լյուքսեմբուրգ, փորձագետներից կազմավորված խմբագրական խորհրդի կողմից, որի կազմում ներառվել էին մեկական ներկայացուցիչներ Ուկրաինայից և Հայաստանից: Մոդելային օրենքը հավանության է արժանացել Եվրոպայի վիճակագիրների կոնֆերանսի 64-րդ լիագումար նստաշրջանի կողմից (27-29 ապրիլի 2016թ. Փարիզ), (Եվրոպայի վիճակագիրների կոնֆերանսի 64-րդ լիագումար նստաշրջանի զեկույց, ՄԱԿ, Տնտեսական և Սոցիալական Խորհուրդ, Եվրոպական տնտեսական հանձնաժողով, Եվրոպայի վիճակագիրների կոնֆերանս, փաստաթուղթ՝ ECE/CEC/91, բաժին VIII, էջ 18-19, Ժնև, 30.06.2016թ.)): Նախագծի նպատակն այնպիսի իրավական հիմքի ապահովումն է, որը հնարավորություն կտա պաշտոնական վիճակագրության արտադողներին  տարածել բարձր որակի վիճակագրական տվյալներ: Նախագծի ընդունման դեպքում «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքը կունենա ընդգրկման ընդլայնված շրջանակ՝ ներառելով ոչ միայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն, այլ ՀՀ պաշտոնական վիճակագրության ողջ համակարգը՝ ներառյալ պաշտոնական վիճակագրության այլ արտադրողներին, ինչը հնարավորություն կտա էապես համահարթեցնել պաշտոնական վիճակագրության բոլոր արտադրողների մեթոդաբանական կարողությունները, հստակորեն տարանջատել պաշտոնական վիճակագրությունն այլ վիճակագրություններից և բարձրացնել հասկացվածության (պերցեպցիայի) աստիճանը (չափաբաժինը) վիճակագրության օգտագործողների շրջանում՝ օգտագործելով նաև նրանցից կազմված խորհրդատվական մարմինների հնարավորությունները:
project.countdown.text
0 10233
home.european_union.image_alt
home.european_union.text