Լրամշակվող
«2024-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - project.vote.yes
-
1 - project.vote.no
«Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի համաձայն` պաշտոնական վիճակագրությունը օրենքով լիազորված մարմինների կողմից պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների պահանջներին համապատասխան, հանրային կյանքի էական և չափակցելի երևույթների թվային արտահայտությամբ մշակված, արտադրված և տարածված, բացառապես վիճակագրական ծրագրերում արտացոլված վիճակագրությունն է, որը ներկայացուցչական հիմքով նկարագրում է Հայաստանի Հանրապետության տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական երևույթները: Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում պաշտոնական վիճակագրության իրագործման հիմքը վիճակագրական ծրագրերն են, որոնք ներառում են երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը: Հնգամյա և տարեկան վիճակագրական ծրագրերը մշակվում են որպես արդյունավետ ռազմավարական և օպերատիվ կառավարման ու համակարգման առանցքային գործիքներ՝ ողջ ազգային վիճակագրական համակարգի համար:
Օրենքի 15-րդ հոդվածով սահմանված է, որ հնգամյա վիճակագրական ծրագիրը մշակվում է ազգային վիճակագրական համակարգի համար և սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության ռազմավարական զարգացման ուղղությունները օգտագործողների ընթացիկ և զարգացող կարիքները բավարարելու նպատակով: Հնգամյա վիճակագրական ծրագիրը սահմանում է ազգային վիճակագրական համակարգի հայեցակարգային մոտեցումները և զարգացման գերակա ուղղությունները: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն Օրենքի 14-րդ, 15-րդ և 17-րդ հոդվածների դրույթների պահանջները: Մասնավորապես, կապահովվեն Օրենքի 15-րդ հոդվածի դրույթները, ինչի արդյունքում կսահմանվեն ազգային վիճակագրական համակարգի հայեցակարգային մոտեցումները և զարգացման գերակա ուղղությունները, որն էլ հիմք կհանդիսանա տարեկան վիճակագրական ծրագրի մշակման համար:
-
project.old_project_time.text
16.06.2023 - 03.07.2023
-
project.type.title
Որոշում
-
project.area.title
Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Կրթություն և գիտություն, Շրջակա միջավայր, Ավիացիա, Քաղաքաշինություն, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Սպորտ և երիտասարդություն, Մշակութային, Էկոնոմիկա, Տրանսպորտ, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Կառավարչական իրավահարաբերություն
-
project.ministry.title
ՀՀ վիճակագրական կոմիտե
project.views.title 687
project.print.title